Մեկնաբանություն. Փոխվե՞լ է արդյոք Իրանի միջուկային դոկտրինան
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է, որ Իսլամական հեղափոխության առաջնորդի տեսակետի համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային դոկտրինում որևէ փոփոխություն չի եղել։
Իրանի միջուկային դոկտրինը հիմնված է 14 տարի առաջ Իսլամական հեղափոխության առաջնորդի կողմից հրապարակված ֆեթվայի վրա, որում առաջնորդը հայտարարել է. -«Մեր կարծիքով, բացի միջուկային զենքից, մարդկության համար նոր սպառնալիք են համարվում նաեւ զանգվածային ոչնչացման այլ տեսակները, ինչպիսիք են քիմիական զենքը և կենսաբանական զենքը։ Իրանի ժողովուրդը, որն ինքն է դարձել քիմիական զենքի կիրառման զոհ, ավելի շատ է զգում նման զենքի արտադրության և կուտակման վտանգը, քան մյուս ժողովուրդները և պատրաստ է իր ողջ ռեսուրսները ներդնել դրան դիմակայելու համար։ Մենք հարամ (արգելված) ենք համարում այդ զենքերի օգտագործումը, և մարդկությանը այս մեծ աղետից պաշտպանելու ջանքերը՝ բոլորի պարտականությունն ենք համարում»։
Չնայած այս բացահայտ ֆեթվային, վերջին ամիսներին Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային դոկտրինի փոփոխության հարցն առաջ է քաշվել որոշ ներքին շրջանակների, արտասահմանյան լրատվամիջոցների և վերլուծաբանների կողմից: Այս հարցի բարձրացման պատճառը նույնպես վերադառնում է Արեւմտյան Ասիայի տարածաշրջանին եւ Սիոնիստական ռեժիմի սպառնալիքներին առնչվող հարցերին։Սիոնիստական ռեժիմը, որը վերջին 15 ամիսներին ցեղասպանություն է իրականացրել Գազայի դեմ և բազմաթիվ հանցագործություններ է կատարել Լիբանանի դեմ, բազմիցս Իրանի Իսլամական Հանրապետությանը սպառնացել է ,որ միջուկային ենթակառուցվածքները թիրախ կդարձնի: Մի խումբ էլ երկրի ներսում այս տեսակետն է առաջ քաշում, որ հաշվի առնելով Սիոնիստական ռեժիմի աճող սպառնալիքները և այն փաստը,որ նա միջուկային զենք ունի, անհրաժեշտ է Իրանի Իսլամական Հանրապետությունը ևս փոխի իր միջուկային դոկտրինը։
Սակայն այս տեսակետը կտրականապես մերժվել է Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունների կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է ընդգծել միջուկային զենքի կիրառման արգելքի վերաբերյալ Գերագույն առաջնորդի ֆեթվան:
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդի ներկայացուցիչ, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադյանը Օմանի ԱԳ նախարար Սեյեդ Բադր ալ-Բուսաիդիի Թեհրան կատարած այցի շրջանակում հերքել է հարստացված նյութերի կուտակման ավելացման և Իրանում Ուրանի հարստացման մակարդակի բարձրացման մասին լուրերը, և ընդգծեց, որ հակառակ այն, ինչ բարձրաձայնվում է ԶԼՄ-ներում, Իսլամական հեղափոխության առաջնորդի ցուցումով Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային դոկտրինում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։
Սիոնիստական ռեժիմի հարձակումից հետո միջուկային դոկտրինի փոփոխության առնչությամբ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղայի Համանեն ասել է․ «Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը միջուկային զենքի հարցում հստակ է, և համահունչ է երկրի ամենաբարձր կրոնական և քաղաքական պաշտոնյայի ֆեթվային ու տրամաբանական գնահատականներին, և մենք ոչ մի կերպ չենք ցանկանում միջուկային ծրագրի ռազմականացումը»:
Վերջին կետն այն է, որ օտարերկրյա կողմերը նույնպես տեղյակ են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի շարժվում միջուկային զենք ձեռք բերելու ուղղությամբ, սակայն Իրանի Իսլամական Հանրապետության դեմ հոգեբանական պատերազմի և իրանաֆոբիայի նպատակներով նրանք բարձրացնում են Թեհրանի՝ միջուկային զենքի ուղղությամբ շարժվելու հարցը։ Այս առնչությամբ Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրեվանդը հայտարարել է. «Օտարերկրյա կողմերը քաջատեղյակ են այս խնդրին և ընդամենը կարող են այս հարցը շահարկել Իրանի դեմ քարոզչական նպատակներով»: