Իմամ Խամենեի. Սիրիայում ամերիկյան բազաները կտրորվեն սիրիացի երիտասարդների ոտքերի տակ
https://parstoday.ir/hy/news/iran-i227632-Իմամ_Խամենեի._Սիրիայում_ամերիկյան_բազաները_կտրորվեն_սիրիացի_երիտասարդների_ոտքերի_տակ
Pars Today-Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդը  սրբավայրերի պաշտպանության  և Դիմադրության մի խումբ նահատակների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց,-«Սիրիան պատկանում է Սիրիայի ժողովրդին, և Սիրիայի տարածք ներխուժած ագրեսորներն անկասկած, մի օր հարկադրված կլինեն  նահանջել սիրիացի քաջարի երիտասարդների հզորության դիմաց»։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունվար 01, 2025 13:05 Asia/Tehran
  • Իմամ Խամենեի. Սիրիայում ամերիկյան բազաները կտրորվեն սիրիացի երիտասարդների ոտքերի տակ

Pars Today-Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդը  սրբավայրերի պաշտպանության  և Դիմադրության մի խումբ նահատակների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց,-«Սիրիան պատկանում է Սիրիայի ժողովրդին, և Սիրիայի տարածք ներխուժած ագրեսորներն անկասկած, մի օր հարկադրված կլինեն  նահանջել սիրիացի քաջարի երիտասարդների հզորության դիմաց»։

Pars Today-ը հղում անելով  Իսլամական հեղափոխության առաջնորդի տեղեկատվական կայքին հաղորդել է,որ այսօր՝ չորեքշաբթի առավոտյան, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության հինգերորդ տարելիցին ընդառաջ, Իմամ Խամենեին գեներալի ընտանիքի և սրբավայրերի պաշտպանության ու  Դիմադրության նահատակների մի խումբ ընտանիքների հետ հանդիպման ժամանակ,  անդրադառնալով Սիրիայում ամերիկյան բազաների կառուցմանը, ասել է,- «Ագրեսորը պետք է հեռանա մի ժողովրդի պատկանող տարածքից, այլապես կվտարվի։ Ուստի ամերիկյան բազաները անպայման կտրորվեն սիրիացի երիտասարդների ոտքերի տակ»։

Նա անհնար է համարել ագրեսորների շարունակական ներկայությունը Սիրիայում և ասել. «Սիրիան պատկանում է Սիրիայի ժողովրդին, և նրանք, ովքեր ոտնձգություններ են կատարում սիրիական տարածքի դեմ, մի օր, անկասկած, ստիպված կլինեն նահանջել՝ ի դեմս սիրիացի քաջարի երիտասարդության»։

Իմամ Խամենեին նաև ընդգծելով օկուպանտների նկատմամբ Սիրիայի ժողովրդի վաղ թե ուշ հաղթանակը և Եմենի, Պաղեստինի և Լիբանանի Դիմադրության շարունակականությունը՝ ասել է․- «Լիբանանը Դիմադրության խորհրդանիշ է, ու թեև վիրավոր է, բայց կանգուն է և ի վերջո հաղթելու է։ Եմենը նույնպես Դիմադրության խորհրդանիշ է, և  հաղթելու է, և Աստծո կամոք ագրեսոր թշնամիները՝ ագահ ու հանցագործ ԱՄՆ-ի գլխավորությամբ ստիպված կլինեն  խայտառակ  կերպով լքել տարածաշրջանը»։

Իսլամական հեղափոխության առաջնորդը լուսաբանելով Հաջ Ղասեմ Սոլեյմանիի անհատականությունն ու վարքագծի առանձնահատկությունները ասել է․- «Պետք է դասեր քաղել այդ հատկանիշներից և շարժվել  Սոլեյմանիի դպրոցի հիմնական նպատակի,այն է՝ «Իսլամի և Ղուրանի իրականացման» ուղղությամբ»:

Իմամ Խամենեին մեծարելով  սրբավայրերի պաշտպանության նահատակների հիշատակը հավելել է․ «Եթե չլինեին այդ անարատ արյունները, այսօր ոչ մի հիշատակություն չէր լինի սրբավայրի կամ սրբավայրերից որևէ մեկի մասին»:

Անդրադառնալով 1980-ականների սկզբից Աֆղանստանում և Իրաքում ամերիկյան չարիքի դեմ պայքարի  դաշտում՝ Հաջ Ղասեմի ներկայությանը, Իսլամական հեղափոխության առաջնորդը նշել է.-«Այս երկու երկրները զավթելու ԱՄՆ-ի  գլխավոր նպատակը Իրանն էր, բայց այդ ազնիվ մարդը ասպարեզ դուրս եկավ չվախենալով ԱՄՆ-ի թվացյալ մեծությունից, և ի վերջո, այդ օկուպացիաները հանգեցրին ԱՄՆ-ի պարտությանը և  այդ մեծ դավադրության չեզոքացմանը»:

Իմամ Խամենեին ԴԱԻՇ-ի դեմ ամերիկյան դավադրության ձախողումը համարելով  պայքարի դաշտում  Հաջ Ղասեմի արագ, ժամանակին և վճռական ներկայության ևս մեկ արդյունք, ասել է,--«Թաքֆիրական ահաբեկչությանը դիմակայելու գործում իրաքցի երիտասարդները բառիս բուն իմաստով փայլեցին, բայց դավադրության չեզոքացման գործում, որից կախված էր տարածաշրջանի կյանքն ու մահը, Սոլեյմանին եզակի դերակատարություն ունեցավ իր նախաձեռնությամբ, խիզախությամբ,  անձնուրացությամբ և հզորությամբ»: