Մեծ սպարապետները աշխարհագրական հայտնի երկրների նվաճողները չեն, այլ սրտերի նվաճողներն են․ Բաղայի
https://parstoday.ir/hy/news/iran-i227674-Մեծ_սպարապետները_աշխարհագրական_հայտնի_երկրների_նվաճողները_չեն_այլ_սրտերի_նվաճողներն_են_Բաղայի
Սահաբ - Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցի կապակցությամբ ասել է. Մեծ սպարապետները աշխարհագրական հայտնի երկրների նվաճողները չեն, այլ նրանք սրտերի նվաճողներն են և այդ պատճառով նրանց նվաճումները միշտ մնայուն են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 02, 2025 13:25 Asia/Tehran
  • Մեծ սպարապետները աշխարհագրական հայտնի երկրների նվաճողները չեն, այլ սրտերի նվաճողներն են․ Բաղայի

Սահաբ - Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցի կապակցությամբ ասել է. Մեծ սպարապետները աշխարհագրական հայտնի երկրների նվաճողները չեն, այլ նրանք սրտերի նվաճողներն են և այդ պատճառով նրանց նվաճումները միշտ մնայուն են։

 

Համաձայն «Սահաբ» ցանցի հաղորդման, որը մեջբերում է ԻՌՆԱ-ն, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային այսօր կեսօրին «X» սոցիալական ցանցի իր անձնական էջում գրել է. Այն ժամանակներում, երբ պատերազմները հիմնված են զենքերի, մեծ թվով ռումբերի և բազմաթիվ սպանվածների մարմիններով կազմված թփերի վրա, նահատակ գեներալ Սոլեյմանին հայտնի դարձավ որպես «Սրտերի գեներալ»:

«Իսլամի խիզախ սպարապետ, դիմադրության հպարտություն, ազգային զինվոր և ահաբեկչության դեմ պայքարի մեծ հերոս Հաջ Ղասեմ Սոլեյմանի նահատակության տարելիցի օրը, մենք ոգեկոչում ենք նրա հիշատակը և հարգում Իրանի պաշտպանության, ինչպես նաև ագրեսիայի, ահաբեկչության և օկուպացիան դեմ պայքարի բոլոր նահատակներին։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» ուժերի նախկին հրամանատար գեներալ-գնդապետ «Ղասեմ Սոլեյմանին» 2020 թվականի հունվարի 3-ին, երբ նա Իրաքի իշխանությունների պաշտոնական հրավերով մեկնել էր այս երկիր՝ ամերիկյան ագրեսոր ու ահաբեկչական ուժերի օդային հարձակման հետևանքով Բաղդադի օդանավակայանի մերձակայքում նահատակվել է Իրաքի ժողովրդական «Բասիջ» ուժերի (Ալ-Հաշդ ալ-Շաաբի) փոխնախագահ «Աբու Մահդի Ալ-Մոհանդեսի» և նրա 8 ուղեկիցների հետ միասին։