Մեծ սպարապետները աշխարհագրական հայտնի երկրների նվաճողները չեն, այլ սրտերի նվաճողներն են․ Բաղայի
Սահաբ - Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցի կապակցությամբ ասել է. Մեծ սպարապետները աշխարհագրական հայտնի երկրների նվաճողները չեն, այլ նրանք սրտերի նվաճողներն են և այդ պատճառով նրանց նվաճումները միշտ մնայուն են։
Համաձայն «Սահաբ» ցանցի հաղորդման, որը մեջբերում է ԻՌՆԱ-ն, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային այսօր կեսօրին «X» սոցիալական ցանցի իր անձնական էջում գրել է. Այն ժամանակներում, երբ պատերազմները հիմնված են զենքերի, մեծ թվով ռումբերի և բազմաթիվ սպանվածների մարմիններով կազմված թփերի վրա, նահատակ գեներալ Սոլեյմանին հայտնի դարձավ որպես «Սրտերի գեներալ»:
«Իսլամի խիզախ սպարապետ, դիմադրության հպարտություն, ազգային զինվոր և ահաբեկչության դեմ պայքարի մեծ հերոս Հաջ Ղասեմ Սոլեյմանի նահատակության տարելիցի օրը, մենք ոգեկոչում ենք նրա հիշատակը և հարգում Իրանի պաշտպանության, ինչպես նաև ագրեսիայի, ահաբեկչության և օկուպացիան դեմ պայքարի բոլոր նահատակներին։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» ուժերի նախկին հրամանատար գեներալ-գնդապետ «Ղասեմ Սոլեյմանին» 2020 թվականի հունվարի 3-ին, երբ նա Իրաքի իշխանությունների պաշտոնական հրավերով մեկնել էր այս երկիր՝ ամերիկյան ագրեսոր ու ահաբեկչական ուժերի օդային հարձակման հետևանքով Բաղդադի օդանավակայանի մերձակայքում նահատակվել է Իրաքի ժողովրդական «Բասիջ» ուժերի (Ալ-Հաշդ ալ-Շաաբի) փոխնախագահ «Աբու Մահդի Ալ-Մոհանդեսի» և նրա 8 ուղեկիցների հետ միասին։