Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի իմամ․ Դիմադրության ճակատը հաղթելու է թշնամիներին
https://parstoday.ir/hy/news/iran-i227698-Թեհրանի_ուրբաթօրյա_աղոթքի_իմամ_Դիմադրության_ճակատը_հաղթելու_է_թշնամիներին
Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի իմամը նշել է, որ Դիմադրության ճակատը հաղթելու է թշնամիներին։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունվար 03, 2025 13:17 Asia/Tehran
  • Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի իմամ․ Դիմադրության ճակատը հաղթելու է թշնամիներին

Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի իմամը նշել է, որ Դիմադրության ճակատը հաղթելու է թշնամիներին։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ սեյեդ Ահմադ Խաթամին, Թեհրանում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, ասել է. «Դիմադրության ճակատի պատմությունը խիզախ մարդկանց պատմությունն է, ովքեր Աստծո օգնությամբ կհաղթեն թշնամիներին»:

Այաթոլլահ սեյեդ Ահմադ Խաթամին գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցի կապակցությամբ ասել է. «Հաջ Ղասեմն անկեղծ մարդ էր, և  սերն առ Աստված, նրա հոգում էր»:

Նա հավելել է․ «Թշնամիները վերջին տարիներին փորձում էին օգտվել ժողովրդի անհուսությունից, սակայն ձախողվեցին»։