Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի իմամ․ Դիմադրության ճակատը հաղթելու է թշնամիներին
Հունվար 03, 2025 13:17 Asia/Tehran
Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի իմամը նշել է, որ Դիմադրության ճակատը հաղթելու է թշնամիներին։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ սեյեդ Ահմադ Խաթամին, Թեհրանում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, ասել է. «Դիմադրության ճակատի պատմությունը խիզախ մարդկանց պատմությունն է, ովքեր Աստծո օգնությամբ կհաղթեն թշնամիներին»:
Այաթոլլահ սեյեդ Ահմադ Խաթամին գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցի կապակցությամբ ասել է. «Հաջ Ղասեմն անկեղծ մարդ էր, և սերն առ Աստված, նրա հոգում էր»:
Նա հավելել է․ «Թշնամիները վերջին տարիներին փորձում էին օգտվել ժողովրդի անհուսությունից, սակայն ձախողվեցին»։