Ինչպե՞ս Իրանը առաջատար դիրքի հասավ հղի կանանց առողջության ոլորտում
Ինչպես հաղորդում է Pars Today-ը, Իրանը վերջին տարիներին զգալի առաջընթաց է գրանցել հղի կանանց առողջության ոլորտում։ Մայրական մահացության զգալի կրճատումը երկրի կարևոր ձեռքբերումներից է, և այս առումով Իրանը այն սակավաթի երկրներից է, որը կարողացել է հասնել մայրական մահացությունը նվազեցնելու զարգացման նպատակներին:
Տարածաշրջանի և նրա սահմաններից դուրս երկրների մեծամասնության համեմատ Իրանի առողջապահական համակարգը արտոնյալ և առաջնային դիրք ունի, և այս բարենպաստ դիրքը ճանապարհ է հարթել, որպեսզի Իրանը դառնա տարածաշրջանի առողջապահության նպատակակետ երկրներից մեկը:
Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարար Մոհամմադ Ռեզա Զաֆարղանդիի խոսքով, Իրանը հղի կանանց մահացության դեպքերի կրճատման առումով աշխարհի առաջատար երկրների եռյակում է, և այս պատիվը տարիների քրտնաջան աշխատանքի և ջանքերի արդյունք է։
Իրանի բժշկական խորհրդի նախագահ՝ Մոհամմադ Ռայիսզադեն ևս ասել է. -Առողջապահության համաշխարհային կազմակերպության նպատակն է 2030 թվականին մայրական մահացության մակարդակը նվազեցնել մինչև 70 դեպք 100,000 կենդանի ծնվածների հաշվով, մինչդեռ Իրանում այս ցուցանիշը կազմում է 22 , 100,000 ծնունդների դեպքում։
Ակնհայտ է, որ այս առաջխաղացումները եղել են Իրանի կառավարության, առողջապահական կենտրոնների և կազմակերպությունների լայնածավալ ջանքերի արդյունքը։
Այս ոլորտում կատարված ամենակարևոր քայլերից են՝
1․Առողջապահական ենթակառուցվածքների զարգացում, ներառյալ առողջապահական կենտրոնների կառուցումն ու սարքավորումը, առողջապահական և բժշկական կենտրոնների թվի ավելացումը Իրանի տարբեր շրջաններում, հատկապես՝ անապահով շրջաններում, անհրաժեշտ սարքերով կենտրոնների հագեցումը և առողջապահական կենտրոններում անհրաժեշտ ախտորոշիչ և բուժական միջոցների ապահովումը հղի կանանց խնամքի համար։
2- Սքրինինգային ծրագրեր. ներառյալ գենետիկ հիվանդությունների սքրինինգ, պտղի գենետիկ հիվանդությունների ախտորոշման սքրինինգ թեստերի անցկացում, վարակիչ հիվանդությունների սքրինինգ և հղի մայրերի մոտ վարակիչ հիվանդությունների, ինչպիսիք են հեպատիտը և ՁԻԱՀ-ը, ժամանակին ախտորոշումն ու բուժումը:
3-Կրթություն և տեղեկատվություն.Ներառյալ սեմինարների և վերապատրաստման դասընթացների անցկացում` հղի մայրերին առողջ սնուցման, նախածննդյան խնամքի, բնական ծննդաբերության և կրծքով կերակրման մասին: Lրատվամիջոցների օգտագործումը և զանգվածային լրատվամիջոցներով տեղեկատվության տրամադրումը՝ հղի մայրերի առողջության կարևորության մասին հանրային իրազեկվածության բարձրացման համար:
4- Բնական ծննդաբերության խթանում. ներառյալ բնական ծննդաբերությանն աջակցելը, մայրերին բնական ճանապարհով ծննդաբերելու խրախուսելը, և անհարկի կեսարյան հատումների կրճատումը, մանկաբարձների ուսուցումը և մանկաբարձների գիտելիքների ու հմտությունների բարելավումը բնական ծննդաբերություններ իրականացնելու համար:
5- Դեղորայքի և սննդային հավելումների անվճար բաշխում. ներառյալ երկաթի և ֆոլաթթվի հավելումների բաշխումը, հղի մայրերի մոտ անեմիայի կանխարգելումը, անհրաժեշտ այլ հավելումների բաշխումը և հղի մայրերի սննդային կարիքների բավարարումը:
6. Առողջության համընդհանուր ապահովագրություն. որը ներառում է հղիության և ծննդաբերության ծախսերի ապահովում, ընտանիքների ֆինանսական բեռի նվազեցում և առողջապահական ծառայությունների հասանելիության ավելացում:
7- Սննդային ծրագրեր. ներառյալ պարենային զամբյուղների բաժանումը, աղքատ շրջաններում հղի մայրերին պարենային զամբյուղների տրամադրումը, առողջ սնուցման ուսուցումը և հղիության ընթացքում ճիշտ սնվելու մասին մայրերի իրազեկվածության բարձրացումը:
8- Աջակցություն կրծքով կերակրող մայրերին. ներառյալ կրծքով կերակրման խրախուսումը, մինչև վեց ամսականը բացառապես կրծքով կերակրման խթանումը և մինչև երկու տարեկանը շարունակվելը, մայրերին կրծքով կերակրելու ճիշտ տեխնիկայի վերաբերյալ կրթությունը:
Հարկ է նշել, որ Իրանում առողջապահական իրավիճակի զգալի գերազանցությունը և ուժեղ ու լավ երաշխիքով ենթակառուցվածքն ու առողջապահական համակարգը Իրանը դարձրել են ամենահեղինակավոր, մատչելի և հուսալի առողջապահական ուղղություններից մեկը: