Իրանի ռազմաօդային ուժերն առաջիկա օրերին լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն
https://parstoday.ir/hy/news/iran-i227746-Իրանի_ռազմաօդային_ուժերն_առաջիկա_օրերին_լայնածավալ_զորավարժություններ_կանցկացնեն
Իրանի զինված ուժերն առաջիկա օրերին խոշոր զորավարժություններ կանցկացնեն: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2025 10:21 Asia/Tehran
  • Իրանի ռազմաօդային ուժերն առաջիկա օրերին լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն

Իրանի զինված ուժերն առաջիկա օրերին խոշոր զորավարժություններ կանցկացնեն: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:

Նշվում է, որ կոմբինացված և համատեղ զորավարժություններ կանցկացվեն երկրի տարբեր շրջաններում և Պարսից ծոցում:

Գործակալության տվյալներով՝ մանևրների շրջանակներում զորավարժություններ կանցկացնեն նաև ԻՀՊԿ-ի և «Բասիջ» ուժերի հետախուզական, պաշտպանական և հարձակողական ստորաբաժանումները:

Զորավարժության խնդիրներն են Իրանի զինված ուժերի պաշտպանական և հարձակողական կարողությունների համակարգման բարելավումը, նոր ռազմական տեխնիկայի դաշտային շահագործումը: