Բեռնափոխադրման մեքենաների հարցը բացարձակապես քաղաքական չէ, այև տեխնիկական է
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ամենշաբաթյա ասուլիսում ասաց. «Բեռնափոխադրման մեքենաների հարցը ամենևին էլ քաղաքական խնդիր չէ, այն տեխնիկական հարց է, որը շատ հստակ անցյալ ունի երկու երկրների միջև»։
Ըստ Iran Press-ի՝ Իսմայիլ Բաղային հավելել է.-Մեր և Թուրքիայի ջանքերն եղել է այն, որ նկատի ունենալով բարիդրացիությունը և հաշվի առնելով, որ երկուսիս համար կարևոր է երկու երկրների երթուղիներով ապրանքների փոխադրման հարցը, մենք փորձել ենք ինչ-որ կերպ լուծել այդ հարցը։
Բաղային հավելել է.- Հավանաբար, շուտով համապատասխան կառույցների ու մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ մի պատվիրակություն կմեկնի Թուրքիա՝ հարցը մոտիկից քննարկելու համար և հույս ունենք, որ հարցը շուտով կկարգավորվի։
Հունվարի 17-ին Իրանի և Ռուսաստանի նախագահների ներկայությամբ փաստաթղթի ստորագրման առնչությամբ, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարեց.-Նոր փաստաթուղթը լրացնում և թարմացնում է Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության նախորդ փաստաթուղթը. Այս փաստաթուղթը երկու երկրների կողմից հաստատվել էր ամռան սկզբում, և մենք ճիշտ ժամանակ էինք փնտրում այն ստորագրելու համար։
Ներկա փուլում այս փաստաթղթի ստորագրման ուղերձի մասին Բաղային ասել է.- Իրանն ու Ռուսաստանը մեծացրել են իրենց համագործակցությունը բոլոր ոլորտներում, և այժմ մենք պետք է թարմացնենք այս փաստաթուղթը՝ հաշվի առնելով հարաբերությունների շրջանակը։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նաև տեղեկացրել է Իրանի նախագահի՝ հունվարին Տաջիկստան կատարելիք այցի մասին և ասել. Այս այցի ընթացքում կողմերը ստորագրվելու են կարևոր փաստաթղթեր տնտեսական, առևտրային և մշակութային ոլորտներում։
Սիրիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Իրանի դիրքորոշման մասին Իսմայիլ Բաղային ասել է. -Մեր դիրքորոշումը Սիրիայի վերաբերյալ հստակ է, և դա արտացոլվել է արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Մասնավորապես, պետք է հարգել սիրիացիների ընտրությունը և Սիրիայի տարածքային ամբողջականությունը, և այս երկիրը չպետք է դառնա ահաբեկիչների ապաստարան։
Անդրադառնալով ամերիկացի պաշտոնյայի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին սպառնացող վտանգին՝ Բաղային ընդգծել է.- Անվտանգության խորհուրդը պետք է արդար պայմաններում հետևի այդ հարցին և ԱՄՆ-ի կառավարությունից պատասխան պահանջի այդ հայտարարությունների համար։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է. -Իրանի ժողովուրդը ցույց է տվել, որ վճռականորեն կգործի ի պաշտպանություն իր ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և արժանապատվության։