Ադրբեջանական ԶԼՄ-ները խեղաթյուրել են Իրանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i227804-Ադրբեջանական_ԶԼՄ_ները_խեղաթյուրել_են_Իրանի_ԱԳՆ_ներկայացուցչի_հայտարարությունը
Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայի հայտարարությունը` Թուրքիայում իրանական բեռնատարների հետ կապված խնդրի մասին խոսքերը կապելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2025 14:45 Asia/Tehran
  • Ադրբեջանական ԶԼՄ-ները խեղաթյուրել են Իրանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունը

Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայի հայտարարությունը` Թուրքիայում իրանական բեռնատարների հետ կապված խնդրի մասին խոսքերը կապելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ։

 Իրանական Isna լրատվական գործակալությունը, վկայակոչելով Իրանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունը, հայտնում է, որ հայտարարությունը վերաբերում է Թուրքիայի հետ սահմանին իրանական բեռնատարների վառելիքի խնդրին։ «Մեր և Թուրքիայի ջանքերն այն էին, որ հիշելով հարևանությունը և հաշվի առնելով, որ երթուղիներով բեռնափոխադրումների հարցը կարևոր է երկու երկրների համար, փորձենք ինչ-որ կերպ լուծել այդ խնդիրը։ Հավանաբար մոտ ապագայում մեր կողմից պատվիրակություն կմեկնի Թուրքիա՝ համապատասխան կառույցների ներկայացուցիչների ներկայությամբ հարցը մանրամասն քննարկելու։ Հույս ունենք, որ հարցը շուտով կլուծվի»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Էսմայիլ Բագայը։

Սակայն որոշ ադրբեջանական լրատվամիջոցներ խեղաթյուրել և ներկայացրել են այս հայտարարությունը, կարծես խոսքը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին է։ Նույն ճեպազրույցի ժամանակ իրանցի դիվանագետը, անդրադառնալով Հարավային Կովկասում կապի ուղիների հնարավոր ապաշրջափակմանը, հաստատել է Թեհրանի դիրքորոշումն այս հարցում։ «Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Մենք ողջունում ենք տրանսպորտի ոլորտում համագործակցության ընդլայնումը, սակայն ընդգծում ենք, որ պետք է հարգել երկրների ինքնիշխան իրավունքները»,- ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։