Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ․ Իրանում քրիստոնյաներն ու մուսուլմանները եղբայրներ են
https://parstoday.ir/hy/news/iran-i227808-Ատրպատականի_հայոց_թեմի_առաջնորդ_Իրանում_քրիստոնյաներն_ու_մուսուլմանները_եղբայրներ_են
Սահաբ- Իրանի Ատրպատականի հայոց թեմի առաջնորդն ասել է, որ Իրանում քրիստոնյաներն ու մուսուլմանները եղբայրներ են և ունեն նույն քաղաքացիական իրավունքները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2025 06:49 Asia/Tehran
  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ․ Իրանում քրիստոնյաներն ու մուսուլմանները եղբայրներ են

Սահաբ- Իրանի Ատրպատականի հայոց թեմի առաջնորդն ասել է, որ Իրանում քրիստոնյաներն ու մուսուլմանները եղբայրներ են և ունեն նույն քաղաքացիական իրավունքները։

Ինչպես հաղորդում է Sahab ցանցը, մեջբերելով ԻՌՆԱ-ն, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ․ արքեպիսկոպոս Գրիգոր Չիֆթչյանը  երկուշաբթի օրը, Թավրիզի Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքում հանդիպել է Արևելյան Ատրպատական նահանգի պաշտոնատարների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Թեմական խորհրդի ներկայացուցիչները։

Հանդիպմանը Սրբազան Հայրը հույս է հայտնել, որ պատերազմները կավարտվեն ամբողջ աշխարհում և լավ օրեր կլինեն բոլորի, այդ թվում Իրանի ժողովրդի համար։
Արևելյան Ատրպատականի նահանգապետի քաղաքական հարցերով տեղակալ Մորթեզա Մոհամմադզադեն նույնպես շնորհավորել է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծնունդը բոլոր հայ հայրենակիցներին և հույս հայտնել, որ նոր տարում մարդիկ խաղաղ կապրեն՝ անկախ իրենց համոզմունքներից։
Արևելյան Ատրպատականի նահանգապետի քաղաքական հարցերով տեղակալը հավելեց, չնայած կրոնների տարբերության Իրանի մուսուլմաններն ու քրիստոնյաները ամուր կապ ունեն հանուն հողի և հայրենիքի, և բոլորը կիսում են մարդկայնությունը։