Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ․ Իրանում քրիստոնյաներն ու մուսուլմանները եղբայրներ են
Սահաբ- Իրանի Ատրպատականի հայոց թեմի առաջնորդն ասել է, որ Իրանում քրիստոնյաներն ու մուսուլմանները եղբայրներ են և ունեն նույն քաղաքացիական իրավունքները։
Ինչպես հաղորդում է Sahab ցանցը, մեջբերելով ԻՌՆԱ-ն, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ․ արքեպիսկոպոս Գրիգոր Չիֆթչյանը երկուշաբթի օրը, Թավրիզի Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքում հանդիպել է Արևելյան Ատրպատական նահանգի պաշտոնատարների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Թեմական խորհրդի ներկայացուցիչները։
Հանդիպմանը Սրբազան Հայրը հույս է հայտնել, որ պատերազմները կավարտվեն ամբողջ աշխարհում և լավ օրեր կլինեն բոլորի, այդ թվում Իրանի ժողովրդի համար։
Արևելյան Ատրպատականի նահանգապետի քաղաքական հարցերով տեղակալ Մորթեզա Մոհամմադզադեն նույնպես շնորհավորել է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծնունդը բոլոր հայ հայրենակիցներին և հույս հայտնել, որ նոր տարում մարդիկ խաղաղ կապրեն՝ անկախ իրենց համոզմունքներից։
Արևելյան Ատրպատականի նահանգապետի քաղաքական հարցերով տեղակալը հավելեց, չնայած կրոնների տարբերության Իրանի մուսուլմաններն ու քրիստոնյաները ամուր կապ ունեն հանուն հողի և հայրենիքի, և բոլորը կիսում են մարդկայնությունը։