Իրանի ազգային լրատվամիջոցի ղեկավարը հյուրընկալել է երկրի քրիստոնեական համայնքի պատգամավորներին
https://parstoday.ir/hy/news/iran-i227812-Իրանի_ազգային_լրատվամիջոցի_ղեկավարը_հյուրընկալել_է_երկրի_քրիստոնեական_համայնքի_պատգամավորներին
Իրանի ազգային լրատվամիջոցի ղեկավարը հյուրընկալել է Իսլամական խորհրդարանում Իրանի քրիստոնեական համայնքի պատգամավորներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2025 07:53 Asia/Tehran
  • Իրանի ազգային լրատվամիջոցի ղեկավարը հյուրընկալել է երկրի քրիստոնեական համայնքի պատգամավորներին

Իրանի ազգային լրատվամիջոցի ղեկավարը հյուրընկալել է Իսլամական խորհրդարանում Իրանի քրիստոնեական համայնքի պատգամավորներին։

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ, այս հանդիպմանը, Փեյման Ջեբելին բացատրել է Իսլամական խորհրդարանի պատգամավորների դիրքը հասարակական կարծիքի մոտ և ազգային կարևոր հարցերում, ապա երկու կառույցների միջև համագործակցության ընդհանուր թեմաներին անդրադառնալով, տեղեկացել է պատգամավորներին հուզող հարցերի մասին և ծանոթացել նրանց տեսակետներին։

Նա Իսլամական Իրանի համար պատիվ ու պարծանք է համարել կրոնական փոքրամասնությունների պատգամավորների ներկայությունը երկրի օրենսդիր մարմնում, որը հիմնված է հարուստ մշակույթի, իրանական առաջադեմ քաղաքակրթության և այս երկրի ժողովրդի միաստվածության  հավատքի վրա: Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպության տնօրենը շնորհավորել է հայ և ասորի պատգամավորներին ու հայրենակիցներին Քրիստոսի Ս․ Ծննդյան և Նոր Տարվա առիթով։

Այս հանդիպմանը ներկա էին ասորի և քաղդեացի քրիստոնյաների պատգամավոր՝  Շարլի Էնվիե Թեքիեն, Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր՝ Արա Շավերդյանն ու Սպահանի և հարավային իրանահայությաան պատգամաավոր՝ Գեղարդ Մանսուրյանը։