ՀՀ նոր դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ԻԻՀ նախագահին
https://parstoday.ir/hy/news/iran-i227822-ՀՀ_նոր_դեսպանն_իր_հավատարմագրերն_է_հանձնել_ԻԻՀ_նախագահին
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանն այսօր իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Մասուդ Փեզեշքիանին:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հունվար 07, 2025 12:50 Asia/Tehran
  • ՀՀ նոր դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ԻԻՀ  նախագահին

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանն այսօր իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Մասուդ Փեզեշքիանին:

ԻԻՀ նախագահը շնորհավորել է ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջող և արդյունավետ գործունեություն:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Իրան հարաբերությունների ներկա օրակարգին և կարևորել փոխադարձ հարգանքի ու վստահության վրա խարսխված  համագործակցության առավել զարգացումն ու խորացումը:

Դեսպան Հակոբյանը վերահաստատել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով խորացնելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը:

Հիշեցնենք, որ Գրիգոր Հակոբյանը դեսպանի պաշտոնում փոխարինել է Արսեն Ավագյանին, որը ՀՀ դեսպան է նշանակվել Թուրքմենստանում։