Իմամ Խամենեի. Իրանը ռազմավարական գագաթ է աշխարհում
Սահաբ - Ղոմ նահանգի հազարավոր բնակիչների հետ հանդիպման ժամանակ Իսլամական հեղափոխության առաջնորդն ասել է․- «Իրանը ռազմավարական գագաթ է աշխարհում՝ շնորհիվ իր արժեքավոր բարիքների, ինչպիսիք են բնական ռեսուրսները․ աշխարհի միջինից ավելի առաջադեմ մարդուժը և աշխարհագրական լավ դիրքում ու զգայուն քաղաքական աշխարհագրության մեջ գտնվելը»։
Սահաբ ցանցը վկայակոչելով Գերագույն առաջնորդի գրասենյակի տեղեկատվական կայքը հաղորդել է, որ Իմամ Խամենեին, անդրադառնալով 1977 թվականի դեկտեմբերի 31-ին ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Քարթերի Թեհրան կատարած այցին և նրա կողմից Մոհամմադ Ռեզային կեղծ գովաբանելուն և Փահլավիական Իրանը որպես «կայունության կղզի» բնութագրելուն, հավելել է.-«1977 թվականի Իրանը, որին Քարթերը համարում էր Ամերիկայի համար ցանկալի երկիր, արտաքին քաղաքականության առումով, ամերիկացիների բացարձակ ենթական էր և նրանց շահերն սպասարկողը, իսկ ներքին քաղաքականության առումով, ականատես էր ընդդիմադիր և նույնիսկ ռեժիմից տարբերվող բոլոր հոսանքների դաժան բռնաճնշումների։Տնտեսական առումով նավթի վաճառքից ուներ հսկայական եկամուտ, բայց չափազանց դասակարգային։ Գիտական և տեխնիկական առումով հետամնաց էր և մշակութային առումով, մի երկիր էր,որտեղ ամեն օր տարածվում էր կոռուպցիայի, անամոթության և արևմտյան գռեհկության մշակույթը»։
Այաթոլլահ Խամենեին ընդգծել է. -«Իրանական դեյ ամսի 19-ի՝ (հունվարի 8)ապստամբությունը «ամերիկացիների ցանկալի Իրանը» նրանց ճիրաններից հանեց , բայց Ամերիկան դեռ երազում է այդ Իրանի մասին, և իհարկե, ինչպես Քարթերն իր հետ գերեզման տարավ այս երազանքը, նույնը կանեն նաև մյուս ամերիկացիները։
Նա «Իմպերիալզիմի ամենակարևոր ամրոց»-ի սրտից ժայթքած Իսլամական հեղափոխության հաղթանակը համեմատելով փարավոնի պալատում Մովսես մարգարեի (խաղաղություն նրան եւ օրհնություն) դաստիարակության հետ հավելել է․- «Ամերիկացիները մնացին քնած, և իսլամական մեծ հեղափոխությունը ժայթքեց նրանց շահերն սպասարկող ամրոցի սրտից։ Ճիշտ այնպես, ինչպես փարավոնը չգիտեր, որ Մովսես մարգարեն աճում և մեծանում է իր տանը»։
Այաթոլլահ Խամենեին 46 տարի շարունակ Իրանի ժողովրդի նկատմամբ Ամերիկայի սխալ հաշվարկներն ու քաղաքականությունը համարելով նույն սխալ հաշվարկների շարունակությունը, որ արել են ամերիկացիները՝ իրանական դեյ ամսի 19-ի՝ (հունվարի 8) պատմական ապստամբությունը վերլուծելու հարցում, ասել է,-«Պատժամիջոցների կիրառման ժամանակ նրանք նպատակ ունեին ծնկի բերել Իրանի տնտեսությունը, սակայն Իրանի ժողովուրդը պատժամիջոցների պայմաններում գիտության և տեխնոլոգիայի ոլորտում ամենաշատ առաջընթացն արձանագրեց, և այն օգտագործելու պատրաստ երիտասարդները հանդես եկան տարբեր ասպարեզներում»։
Անդրադառնալով ամերիկացիների կողմից սարքակազմերի օգտագործման արդյունքներն ամրագրելու համար քարոզչական ծրագրակազմերի օգտագործման հազարապատիկ աճին, մեծարգո առաջնորդն ասել է,-«Գազայում կոտորեցին տասնյակ հազարավոր մարդկանց, սակայն չկարողացան սարքակազմով ոչնչացնել Դիմադրությանը։ Լիբանանում նահատակվեցին Սեյեդ Հասան Նասրալլայի և այլ հրամանատարների նման անձինք, բայց Հեզբոլլահը չվերացավ և չի վերանալու»։
Նշելով, որ իմպերիալիզմի էությունը անցյալից չի փոխվել, Այաթոլլահ Խամենեին ասել է,- «Ոչ ոք չպետք է մտածի, որ Ամերիկան և Սիոնիստական ռեժիմն այսօր տարբերվում են անցյալից։ Իհարկե, նրանց մեթոդներն ու գործիքները դարձել են հազարապատիկ ավելի բազմազան ու ընդգրկուն իսկ դրա դիմաց մենք պետք է գործենք հազար անգամ ավելի զգոն ու զգույշ»։
Իր ելույթի մեկ այլ հատվածում Այաթոլլահ Խամենեին Իրանը համարելով ռազմավարական գագաթ աշխարհում՝ շնորհիվ իր արժեքավոր բարիքների, ինչպիսիք են բնական ռեսուրսները, աշխարհի միջինից ավելի առաջադեմ մարդուժը և աշխարհագրական լավ դիրքում ու զգայուն քաղաքական աշխարհագրության մեջ գտնվելը, հավելել է.-«Իրանը մի քանի տասնամյակ՝ մոտ 80 տարի առաջ, պատկանում էր ԱՄՆ-ին, սակայն Իսլամական հեղափոխությունը Իրանին դուրս բերեց Ամերիկայի ճիրաններից, և այդ պատճառով Ամերիկան դառնացած է Իսլամական հեղափոխությունից ու չի մոռացվում այդ դառնությունը»։
Անդրադառնալով որոշ մարդկանց այն հայտարարություններին, թե ինչու Իսլամական Հանրապետությունը չի ցանկանում բանակցել և շփվել ԱՄՆ-ի հետ՝ չնայած եվրոպական երկրների հետ հարաբերություններին և Իրանում նրանց դեսպանատների հիմնմանը, նա ասել է.-«Իրանը մինչև հեղափոխությունը ԱՄՆ-ի վերահսկողության տակ էր, ընդ որում Իսլամական հեղափոխությունը պատճառ դարձավ, որ քաղաքական և տնտեսական հսկայական հարստությունը դուրս գա ամերիկացիների ձեռքից, ուստի հեղափոխության հանդեպ նրանք ոխով են լցված, և սա շատ է տարբերվում եվրոպական երկրներից»։
Հեղափոխության առաջնորդը Իրանի ժողովրդի և Իսլամական Հանրապետության նկատմամբ նրանց քինախնդրության մյուս պատճառը համարելով Իրանը հետ ստանալու Ամերիկայի ձախողումը՝ չնայած վերջին 46 տարվա ընթացքում մեծ ծախսերին, հավելել է,-Ամերիկան ձախողվել է այս երկրում և ձգտում է փոխհատուցել այդ ձախողումը։ Ուստի նա որքան կարողանա թշնամություն կանի Իրանի ժողովրդին նկատմամբ»։
Ելույթի ավարտին Այաթոլլահ Խամենեին ընդգծել է, որ տարածաշրջանի, այդ թվում Սիրիայի իրադարձությունները, չպետք է նսեմացնեն Պաղեստինի հարցը՝ ասելով. «Դիմադրության հիմքը Սիոնիստական ռեժիմի չարամիտ գործողություններին դիմակայելն է»։
Ընդգծելով «Դիմադրության ողջ լինելն ու օրեցօր հզորացումը», գերապատիվ առաջնորդն ասել է․- «Մենք աջակցում ենք Դիմադրությանը Գազայում, Հորդանան գետի Արևմտյան ափին, Լիբանանում, Եմենում և ցանկացած վայրում, որը կդիմակայի Սիոնիստական ռեժիմին»։