Օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանում չի նպաստի խնդիրների լուծմանը․ Իրանի ԱԽ
https://parstoday.ir/hy/news/iran-i227934-Օտարերկրյա_ուժերի_ներկայությունը_տարածաշրջանում_չի_նպաստի_խնդիրների_լուծմանը_Իրանի_ԱԽ
Արտատարածաշրջանային և օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանում բարդացնում է կայունության հաստատմանը և չի նպաստում խնդիրների լուծմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2025 06:36 Asia/Tehran
  • Օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանում չի նպաստի խնդիրների լուծմանը․ Իրանի ԱԽ

Արտատարածաշրջանային և օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանում բարդացնում է կայունության հաստատմանը և չի նպաստում խնդիրների լուծմանը։

Հիգշաբթի երեկոյան  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը։ Տեղեկությունը հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

Ահմադիանն ընդգծել է, որ խաղաղության և կայունության կարելի է հասնել միայն տարածաշրջանի երկրների աջակցությամբ և համագործակցությամբ:

Զրուցակիցները հանդիպման ընթացքում ընդգծել են երկու երկրների պատմական կապերը, ժողովուրդների փոխգործակցության խորությունը տարբեր ոլորտներում։ Շեշտվել է երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական և պաշտպանական համակողմանի հարաբերությունների մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը։ Փաշինյանն ու Ահմադիանը կարևորել են նաև համագործակցությունը նոր ոլորտներում, օրինակ, նավթավերամշակման գործարանների կառուցումը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է «Հյուսիս-հարավ» միջանցքում առավել մեծ մասնակցության և համագործակցության հարցերով։

Նշենք, որ Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը Հայաստան է ժամանել երեկ՝ Բաքու այցելությունից հետո, որտեղ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ահմադիանն  հինգշաբթի առավոտյան հանդիպել է հայ պաշտոնակից Արմեն Գրիգորյանի հետ, այնուհետև Ահմադիանին ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։