Կայացել է Իրանի և Խորվաթիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը
Հունվար 11, 2025 06:58 Asia/Tehran
«Սահաբ» գործակալության հաղորդմամբ՝ Իրանի և Խորվաթիայի ԱԳ նախարարներ սեյեդ Աբբաս Արաղչին և Գերլիչ Ռադմանը քննարկել են երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր։
Անդրադառնալով երկու երկրների բարեկամական հարաբերությունների պատմությանը՝ Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է Արևմտյան Բալկանների բոլոր երկրների, հատկապես՝ Խորվաթիայի հետ հարաբերությունները համակողմանիորեն զարգացնելու ԻԻՀ վճռականությունը։
Խորվաթիայի ԱԳ նախարարը նույնպես ընդգծել է Իրանի հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում զարգացնելու իր երկրի հանձնառությունը։
Նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները։