Գեներալ-մայոր Սալամի. Իրանը պատրաստ է մեծ մարտերի, ծանր ու երկարաժամկետ առճակատումների
-
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Գեներալ-մայոր Սալամի
Pars Today - Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի խոսքով, Իրանի զինված ուժերը պատրաստվում են մեծ ու լայնամասշտաբ մարտերի և ծանր ու նույնիսկ երկարաժամկետ առճակատումների՝ այսպես կոչված մեծ տերությունների հետ։
ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ԻՀՊԿ-ի հրթիռային անձնակազմին ասել է. «Թշնամին պետք է գիտակցի այն իրողությունը, որ ԻԻՀ-ում քաղաքական կամքը ընդեմ թշնամու գերիշխանության և ագրեսիային՝ վճռական, ընթացիկ և կատարյալ կամք է»։
Ըստ Pars Today-ի՝ Գեներալ-մայոր Սալամին ընդգծելով որ իրանի ժողովուրդը ամուր ձեռքերով կանգնած է թշնամու առջեւ, հավելեց. «Մենք երբեք չենք ապավինել համակարգի սահմաններից դուրս որևէ ուժի՝ պաշտպանելու մեր անկախությունը, ինքնությունը, վստահությունը և հեղինակությունը։ Հիմնականում մենք երկրի պաշտպանությունը չենք հարմարեցրել ուրիշների գործողությունների հիման վրա։ Ինքնապահովումը մեր դոկտրինի սկզբունքն է թե՛ ռազմավարության, թե՛ գործողությունների և թե՛ մարտավարության մակարդակում»:
ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարը հայտարարելով որ Ազնիվ Խոստում 1 և 2 գործողությունները իրանի ժողովրդի մեծության դրսևորման մի փոքր մասնիկ էր, նշեց, որ Իրանի հրթիռներն ամեն օր թարմացվում և ավելանում են թե՛ քանակով և թե որակով, ինչպես նաև հմտության ու դիզայնի առումով: