Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբը մեկնել է Երևան
https://parstoday.ir/hy/news/iran-i228020-Իրան_Հայաստան_խորհրդարանական_բարեկամության_խումբը_մեկնել_է_Երևան
Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամները՝ Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շաhվերդյանի գլխավորությամբ, մեկնել են Երևան՝ հանդիպելու և զրուցելու Հայաստանի խորհրդարանական քաղաքական պաշտոնյաների հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2025 14:43 Asia/Tehran
  • Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբը մեկնել է Երևան

Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամները՝ Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շաhվերդյանի գլխավորությամբ, մեկնել են Երևան՝ հանդիպելու և զրուցելու Հայաստանի խորհրդարանական քաղաքական պաշտոնյաների հետ։

Ըստ ԻԻԽ առավոտյան հաղորդագրության, Իրան - Հայաստան  խորհրդարանական բարեկամության խմբի անդամներ Գեղարդ Մանսուրյանը, Սեյեդ Մոհամմադ Սադաթ Էբրահիմին և Սեյեդ Մոհամմադ Ջամալյանը՝ Արա Շահվերդյանի գլխավորությամբ այսօր (կիրակի, հունվարի 12-ին) Հայաստան - Իրան խորհրդարանական բարեկամության խմբի պաշտոնական հրավերով մեկնել են Երևան՝ այս երկրի խորհրդարանական քաղաքական պաշտոնյաների հետ հանդիպելու և երկկողմ հարցերը քննարկելու համար։

Երևանում գտնվելու ընթացքում, Իրանի խորհրդարանական պատվիրակությունը, հայ գործընկերների հետ հանդիպելուց բացի, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և մի խումբ այլ քաղաքական ու խորհրդարանական պաշտոնյաների հետ կզրուցեն և կարծիքներ կփոխանակեն երկկողմ հարաբերությունների ամրապնդման և հատկապես խորհրդարանական համագործակցության, հարևանության քաղաքականության և ռազմավարական հարաբերությունների, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտում համագործակցության և բնապահպանական հարցերի և այլ թեմաների մասին: