Սպահանում բացվել է «Խաղաղություն» ծաղկանոցը
https://parstoday.ir/hy/news/iran-i228036-Սպահանում_բացվել_է_Խաղաղություն_ծաղկանոցը
Իրանի Սպահանի նահանգում բացվել է «Խաղաղություն» միջազգային ծաղկանոցը՝ կենտրոնանալով դիվանագիտության զարգացման վրա։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունվար 13, 2025 10:01 Asia/Tehran
  • Սպահանում բացվել է «Խաղաղություն»  ծաղկանոցը

Իրանի Սպահանի նահանգում բացվել է «Խաղաղություն» միջազգային ծաղկանոցը՝ կենտրոնանալով դիվանագիտության զարգացման վրա։

«Սահաբ» գործակալության փոխանցմամբ՝ այգին ստեղծվել է Իրանի ժողովրդի և աշխարհի այլ երկրների միջև դիվանագիտությունն ու խաղաղության ոգին զարգացնելու նպատակով, և այսուհետ օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարներն ամեն անգամ այնտեղ կտնկեն ծաղիկ։ 
Այգում առաջին ծաղիկը տնկել են Սպահանում Իրաքի գլխավոր հյուպատոսը և Սպահանի նահանգապետը։
Այս քայլն իրականացվել է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) նախագահ Զուրաբ Պոլոլիկաշվիլիի՝ խաղաղության և զբոսաշրջության կարգախոսին համահունչ։
Դամասկյան վարդը համաշխարհային խաղաղությունը խորհրդանշող ծաղիկ է և միակ արդյունաբերական ծաղիկն աշխարհում, որից ստացվում է բուրավետ եթերայուղ։ Անուշ բույրի ու մեծ արժեքի պատճառով, այս ծաղիկն Իրանում անվանում են Մոհամմադի վարդ։ 
Այս ծաղիկն Իրանում խաղաղության ու բարեկամության խորհրդանիշ է։ Այն ունի միջազգային ծածկագիր և նույնականացման կոդ։ Այսուհետ, այգում տնկված յուրաքանչյուր ծաղկի համար այն տնկողին տրամադրվելու է միջազգային ծածկագիր։