Global Power ռազմական կայքն անդրադարձել է Իրանի ռազմական կարողություններին
Օրերս Global Power ռազմական կայքը հրապարակել է տարբեր երկրների ԶՈՒ վարկանիշային աղյուսակը, որում, կրակի հզորություն ունեցող 145 երկրների շարքում, Իրանը զբաղեցրել է 16-րդ տեղը։
«Սահաբ» գործակալության հաղորդմամբ՝ Իրանի ԶՈՒ ցամաքային ուժերի վերաբերյալ ակնարկում, կայքը գրել է, որ ԻԻՀ ցամաքային ուժերն ունեն սպառազինության մեծ տեսականի։
Իրանի ռազմածովային ուժերում կան ֆրեգատներ և կառավարվող հրթիռներ կրող նավեր։ ԻԻՀ ՌԾՈՒ-ն ունի նաև մեծ քանակությամբ արագընթաց նավակներ և հրթիռներ։ Իսկ ներքին արդյունաբերությունն ամեն տասնամյակ ավելի ու ավելի շատ է ապահովում երկրի ռազմածովային նավատորմի կարիքները։
Իրանում զարգացած է նաև ԱԹՍ-ների արդյունաբերությունը։ Բացի այդ, Իրանը համաշխարհային մասշտաբով համարվում է քիչ ծախսատար ԱԹՍ-ների առաջատար մատակարար:
Վերջերս Իրանը ներկայացրեց իր նոր հրթիռային քաղաքը։ Այս լուրը լայն արձագանք ստացավ միջազգային ռազմական վերլուծական կայքերի կողմից։ Որոշ կայքեր գրեցին, որ 2025 թվականի հունվարի 10-ին Իրանը ներկայացրել է գերգաղտնի ստորգետնյա հրթիռային քաղաք, ինչը մեծ իրադարձություն է բալիստիկ հրթիռների ոլորտըում հնարավորությունների ընդլայնման գործում:
Բելգիական Army Recognition կայքը գրել է, որ հրթիռային քաղաքը, որի կադրերը ցուցադրվել է են նաև Իրանի հեռուստատեսության կողմից, բացահայտում է Իրանի հնարավորությունների միայն 10 տոկոսը։
Հրթիռային քաղաքը ցույց տվեց Իրանի աճող կարողությունները և պաշտպանական դիրքը բարելավելու հանձնառությունը: Հրապարակված կադրերում երևում են այնպիսի առաջադեմ համակարգեր, ինչպիսիք են «Էմադը», «Ղադրը» և «Ղիյամը», որոնք ցուցադրում են Իրանի հրթիռային աճող կարողությունները: Այս հրթիռներից յուրաքանչյուրը կարևոր դեր է խաղում Իրանի ռազմական ռազմավարության մեջ և հանդես է գալիս որպես զսպող և հարձակողական գործիք Իրանի զինանոցում։