Թեհրանում կայացել է խորհրդակցություն Իրանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև 
https://parstoday.ir/hy/news/iran-i228474-Թեհրանում_կայացել_է_խորհրդակցություն_Իրանի_ու_Ադրբեջանի_ներկայացուցիչների_միջև
Իրանի ԱԳՆ Եվրասիայի վարչության պետը Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է երկու երկրների հարաբերություններում առկա դրական զարգացումներին, նշեով, որ անհրաժեշտ է երկուստեք ջանքեր գործադրել՝ պայմանավորվածությունները կյանքի կոչելու  համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2025 14:16 Asia/Tehran
  • Թեհրանում կայացել է խորհրդակցություն Իրանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև 

Իրանի ԱԳՆ Եվրասիայի վարչության պետը Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է երկու երկրների հարաբերություններում առկա դրական զարգացումներին, նշեով, որ անհրաժեշտ է երկուստեք ջանքեր գործադրել՝ պայմանավորվածությունները կյանքի կոչելու  համար։

Հղում անելով ԻՍՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Մոջթաբա Դեմիրչիլուն և  Ալի Ալիզադեն քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը և  մտքեր փոխանակել տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։
Դեմիրչիլուն, մատնանշելով Ադրբեջանում որոշ շրջանակների ու անձանց բացասական գործողությունները, այդ թվում՝ իրանցի ուսանողների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, դրանք երկկողմ հարաբերություններին վնասող է համարել և այդ առնչությամբ Իրանի բողոքը հայտնել ու կոչ արել քայլեր ձեռնարկել այդ  բացասական գործողությունները նախաձեռնողների և հեղինակների դեմ։
Անդրադառնալով երկու երկրների ժողովուրդների շրջանում հոգևորականների և կրոնագետների նկատմամբ հարգանքին, նա ընդգծել է ցանկացած անհարգալից և պառակտող գործողությունների դեմ զգոնության և վճռական գործողությունների անհրաժեշտությունը։
Ադրբեջանի դեսպանը ափսոսանք է հայտնել որոշ ոչ պատշաճ հայտարարությունների և գործողությունների համար և խոստացել այդ հարցը փոխանցել իր երկրի իշխանություններին։