Ֆաջրի թատերական փառատոն․ Թեհրանում բեմադրվել է Հայաստանը ներկայացնող «Արդաղիոն» ներկայացումը
Իրանի Ֆաջրի 43-րդ միջազգային թատերական փառատոնի ընթացքում Թեհրանի Իրանշահր թատրոնում բեմադրվել է Հայաստանը ներկայացնող «Արդաղիոն» ներկայացումը՝ Ժիրայր Դադասյանի գլխավորությամբ։
Մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության արվեստի հարցերով փոխտնօրեն Նադերեհ Ռեզային, կատարողական արվեստի գլխավոր տնօրեն` Աթաբաք Նադերին և փառատոնի քարտուղար Խեյրոլլահ Թաղիանիփուրը դիտեցին «Արդաղիոն» ներկայացումը, ապա բարձր գնահատեցին ու շնորհակալություն հայտնեցին դերասանական կազմին։

Այս միջոցառմանը դերասանական կազմին գնահատելուց և հայաստանցի արվեստագետներին ողջունելուց հետո, Կատարողական արվեստի գլխավոր տնօրենն ասել է,-«Շնորհակալ եմ Իրանի և Հայաստանի միջև մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերի համար, և ուրախ եմ, որ մեր երկրների միջև լավ հարաբերություններ են հաստատված»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, «Արդաղիոն» ներկայացումը պատմություն է քրիստոնյա սրբերից մեկի մասին, ով նահատակվում է ներկայացման ժամանակ: Այս նախադասությունը կարող է լինել այս բեմադրության ամենապարզ նկարագրություններից մեկը, բայց այն, ինչ տեղի է ունենում բեմում, շատ ավելի խորն է, քան այս պարզ նկարագրությունները:
«Արդաղիոն»-ն ուշագրավ գեղարվեստական ստեղծագործություն է և ժամանակակից պատմություն՝ թատրոնի տեսանկյունից ներկայացման առաջին նահատակի մասին, որը քրիստոնյա սրբերից է եղել։

Արդաղիոն, որն ավելի հայտնի է որպես Հռոմեացի Գենեսիոս , առասպելական քրիստոնյա սուրբ է, որը նկարահանվել է քրիստոնեությունը ծաղրող ներկայացումներում: Քրիստոնեական պատումների համաձայն՝ մկրտությունը ծաղրող ներկայացման ժամանակ նա ներշնչանք է ստացել, որը վերափոխել է իրեն։

Գենեսիոսը իր նոր հավատքը հայտնեց,որից հաստատակամորեն խուսափեց հրաժարվել, նույնիսկ երբ Դիոկղետիանոս կայսրը հրամայեց նրան դա անել ,ուստի կայսրը նրան գլխատելու հրաման արձակեց և բեմի վրա խաչեցին նրան։
Ֆաջրի 43-րդ միջազգային թատերական փառատոնը մեկնարկել է հունվարի 22-ին և շարունակվելու է մինչև փետրվարի 1-ը։