Հայաստանը ողջունում է Իրանի հետ հարաբերությունների զարգացումը
Սահաբ - Հայաստանի Հանրապետության փոխարտգործնախարարն ասել է, որ Երևանն առանձնահատուկ նշանակություն է տալիս Իրանի հետ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն Իրանի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ, բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումները տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ՝ ընդգծելով Հարավային Կովկասում խաղաղություն և անվտանգություն հաստատելու Հայաստանի ցանկությունը։
«Հայաստանի արտաքին քաղաքական մոտեցումը հիմնված է բարիդրացիության քաղաքականության շարունակման և Իրանի հետ համակողմանի հարաբերությունների զարգացման վրա», ասել է Վահան Կոստանյանը։
Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին իր հերթին անդրադառնալով տարբեր ոլորտներում Իրանի և Հայաստանի շատ լավ հարաբերություններին և լայնածավալ համագործակցությանը, ընդգծել է երկկողմ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու և խորացնելու Թեհրանի վճռականությունը։
Նշելով,որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն երկու ժողովուրդների փոխադարձ շահերի, ինչպես նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու կայունության ուղղությամբ են,Իրանի արտգործնախարարը հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունն՝ օգնելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և կայունության ու անվտանգության պահպանմանը։