Իրանի իմամ Խոմեյնու համալսարանը ներառվել է աշխարհի լավագույն ԲՈՒՀ-երի թվում
https://parstoday.ir/hy/news/iran-i228672-Իրանի_իմամ_Խոմեյնու_համալսարանը_ներառվել_է_աշխարհի_լավագույն_ԲՈՒՀ_երի_թվում
Իրանի Ղազվին քաղաքում գտնվող իմամ Խոմեյնու միջազգային համալսարանը ճարտարագիտության և ֆիզիկական գիտությունների ոլորտում ներառվել է աշխարհի լավագույն համալսարանների ցանկում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2025 06:53 Asia/Tehran
  • Իրանի իմամ Խոմեյնու համալսարանը ներառվել է աշխարհի լավագույն ԲՈՒՀ-երի թվում

Իրանի Ղազվին քաղաքում գտնվող իմամ Խոմեյնու միջազգային համալսարանը ճարտարագիտության և ֆիզիկական գիտությունների ոլորտում ներառվել է աշխարհի լավագույն համալսարանների ցանկում։

Հղում անելով «Մեհր» գործակալությանը, «Սահաբը» հաղորդում է, որ Times Higher Education 2025-ի  առարկայական վարկանիշի համաձայն՝ իմամ Խոմեյնու միջազգային համալսարանը ճարտարագիտության և ֆիզիկական գիտությունների ոլորտներում աշխարհի համալսարանների շարքում զբաղեցրել է 501-600-րդ տեղը։

Times World University Rankings 2025-ը դասակարգել է ավելի քան 115 2երկրների 2 հազար ԲՈՒՀ։ Այս վարկանիշային աղյուսակում աշխարհի համալսարանները դասակարգվել են ըստ 18 ցուցանիշների, հինգ հիմնական ոլորտներում՝ կրթություն, հետազոտական միջավայր, հետազոտության որակ, մասնակցություն արդյունաբերությանը և միջազգային հեռանկար:

Times 2025-ի վարկանիշային աղյուսակում ընդգրկված է Իրանի 84 համալսարան։