Իրանի բանակը նավով մասնակցում է Պակիստանի բազմազգ ռազմածովային զորավարժություններին
ԻԻՀ ՌԾՈՒ-ն մարտական նավով մասնակցում է Պակիստանի ռազմածովային ուժերի կողմից Կարաչի նավահանգստում անցկացվող «Աման-25» միջազգային զորավարժություններին։
AMAN-25 9-րդ բազմազգ զորավարժությունները և AMAN երկխոսությունների միջազգային համաժողովը, որին կմասնակցեն ավելի քան 60 երկրների ներկայացուցիչներ, կմեկնարկեն փետրվարի 7-ին, Պակիստանի Կարաչի նավահանգստում։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Պակիստանի ռազմածովային ուժերի հրավերով, ԻԻՀ ՌԾՈՒ պատվիրակությունը, մարտական նավի հետ միասին, կայցելի Կարաչի նավահանգիստ:
Իրանի ՌԾՈՒ օպերատիվ խումբը կմասնակցի զորավարժություններին, որոնք անցկացվում են երկու տարին մեկ անգամ և հյուրընկալվում են Պակիստանի ռազմածովային ուժերի կողմից։
Այս տարվա զորավարժությունների կարգախոսն է «Միասին՝ հանուն խաղաղության»։ Զորավարժության ուղերձներն են՝ տարածաշրջանային և անդրտարածաշրջանային համագործակցության ամրապնդում՝ ծովում կարգուկանոն պահպանելու նպատակով, հնարավորությունների մեծացում, տարածաշրջանների կամրջում, փորձի փոխանակում, և համագործակցություն ծովային ահաբեկչության ու հանցագործությունների դեմ։