Շահբազ Շարիֆ․ Իրանի ծովային շրջափակումը կդադարեցվի
Հունիս 18, 2026 11:45 Asia/Tehran
Պակիստանի վարչապետը հինգշաբթի վաղ առավոտյան, անդրադառնալով ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրին, հայտարարել է, որ որպես առաջին քայլ՝ Հորմուզի նեղուցը վերաբացվում է, և Իրանի ծովային շրջափակումը դադարեցվում է։
Շարիֆը X-ում գրել է․ «Հպարտությամբ հայտարարում եմ, որ այսօր «Իսլամաբադի պատմական հուշագիրը» էլեկտրոնային եղանակով ստորագրվել է Միացյալ Նահանգների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև»։
«Իմ խոր հարգանքն ու շնորհակալությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիին և նախագահ Մասուդ Փեզեշքյանին՝ խաղաղության գաղափարին համաձայնելու իմաստության, հեռատեսության և պետական մտածողության համար»,- գրել է նա։
Պիտակ