Իրանցի լուսանկարիչը ոսկե մեդալ է նվաճել Տաջիկստանի փառատոնում
Կինոյի և թատրոնի իրանցի լուսանկարիչն արժանացել է Տաջիկստանի միջազգային լուսանկարչական փառատոնի ոսկե մեդալին:
Մեհդի Աշենան, ով նախկինում նույնպես նվաճել է մի քանի միջազգային լուսանկարչական մրցանակներ, այս անգամ արժանացել է Տաջիկստանի Photo art միջազգային լուսանկարչական փառատոնի ոսկե մեդալին։
Pars Today-ի հաղորդմամբ՝ փառատոնին մասնակցած լուսանկարները կգրանցվեն Լուսանկարչական արվեստի միջազգային ֆեդերացիայի արխիվում՝ լուսանկարչի անունով և գեղարվեստական կոչումներ ստանալու համար:
Photo art -ը լուսանկարչության միջազգային ամենահեղինակավոր փառատոններից մեկն է և անցկացվում է մի քանի բաժիններով՝ «Ազատ», «Ազգագրություն», «Դիմանկար», «Բնանկար», «Աշխարհ»։
Մեհդի Աշենան արժանացել է նաև փառատոնի E_honorable mention մրցանակին: