Իսրայելական ԶԼՄ-ներն արձագանքել են ԻԻՀ առաջնորդի խորհրդականի հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i230962-Իսրայելական_ԶԼՄ_ներն_արձագանքել_են_ԻԻՀ_առաջնորդի_խորհրդականի_հայտարարությանը
Իսրայելական ԶԼՄ-ներն արձագանքել են Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խորհրդական դոկտոր Ալի Լարիջանիի վերջին հարցազրույցին, որում նա անուղղակիորեն նշել է, որ սպառնալիքի դեպքում Իրանը ստիպված կլինի միջուկային զենք ստեղծել։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 03, 2025 11:30 Asia/Tehran
  • Իսրայելական ԶԼՄ-ներն արձագանքել են ԻԻՀ առաջնորդի խորհրդականի հայտարարությանը

Իսրայելական ԶԼՄ-ներն արձագանքել են Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խորհրդական դոկտոր Ալի Լարիջանիի վերջին հարցազրույցին, որում նա անուղղակիորեն նշել է, որ սպառնալիքի դեպքում Իրանը ստիպված կլինի միջուկային զենք ստեղծել։

Վերջին շաբաթներին Իսրայելական և հակաիրանական ԶԼՄ-ների կողմից տարվող հոգեբանական պատերազմն ակտիվացել է։ Սիոնիստները փորձում են ձևավորել այնպիսի կարծիք, թե  Իրանը այժմ խիստ թուլացած և խոցելի է:

Անդրադառնալով Իրանի դեմ ուղղված ԱՄՆ նախագահի սպառնալիքներին, և տարածաշրջանում ամերիկյան բանակի տեղաշարժերին, այդ ԶԼՄ-ները ենթադրում են, որ Իրանի վրա ԱՄՆ ռազմական հարձակումը կարող է տեղի ունենալ շատ մոտ ժամանակում։

Իսլամական խորհրդարանի նախկին նախագահ և ԻԻՀ առաջնորդի խորհրդական Ալի Լարիջանին հարցազրույցի ժամանակ արձագանքել է Իրանի դեմ ուղղված սպառնալիքներին և զգուշացրել Արևմուտքին, որ Իսլամական Հանրապետության դեմ հարձակման դեպքում Թեհրանի միջուկային դոկտրինը կփոխվի և ժողովուրդը կպահանջի միջուկային զենք ստեղծել։

Այս հայտարարությունից հետո, որը պատասխան էր ամերիկացիների ու սիոնսիտների սպառնալիքներին,  Ալի Լարիջանիի խոսքերը լայնորեն լուսաբանվել են իսրայելական ԶԼՄ-ներում։