Իսրայելական ԶԼՄ-ներն արձագանքել են ԻԻՀ առաջնորդի խորհրդականի հայտարարությանը
Իսրայելական ԶԼՄ-ներն արձագանքել են Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խորհրդական դոկտոր Ալի Լարիջանիի վերջին հարցազրույցին, որում նա անուղղակիորեն նշել է, որ սպառնալիքի դեպքում Իրանը ստիպված կլինի միջուկային զենք ստեղծել։
Վերջին շաբաթներին Իսրայելական և հակաիրանական ԶԼՄ-ների կողմից տարվող հոգեբանական պատերազմն ակտիվացել է։ Սիոնիստները փորձում են ձևավորել այնպիսի կարծիք, թե Իրանը այժմ խիստ թուլացած և խոցելի է:
Անդրադառնալով Իրանի դեմ ուղղված ԱՄՆ նախագահի սպառնալիքներին, և տարածաշրջանում ամերիկյան բանակի տեղաշարժերին, այդ ԶԼՄ-ները ենթադրում են, որ Իրանի վրա ԱՄՆ ռազմական հարձակումը կարող է տեղի ունենալ շատ մոտ ժամանակում։
Իսլամական խորհրդարանի նախկին նախագահ և ԻԻՀ առաջնորդի խորհրդական Ալի Լարիջանին հարցազրույցի ժամանակ արձագանքել է Իրանի դեմ ուղղված սպառնալիքներին և զգուշացրել Արևմուտքին, որ Իսլամական Հանրապետության դեմ հարձակման դեպքում Թեհրանի միջուկային դոկտրինը կփոխվի և ժողովուրդը կպահանջի միջուկային զենք ստեղծել։
Այս հայտարարությունից հետո, որը պատասխան էր ամերիկացիների ու սիոնսիտների սպառնալիքներին, Ալի Լարիջանիի խոսքերը լայնորեն լուսաբանվել են իսրայելական ԶԼՄ-ներում։