Իրանի և Հայաստանի սահմանին սկսվել են «խաղաղության զորավարժությունները»
https://parstoday.ir/hy/news/iran-i231200-Իրանի_և_Հայաստանի_սահմանին_սկսվել_են_խաղաղության_զորավարժությունները
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն ապրիլի 9-10-ը համատեղ զորավարժություն են անցկացնում:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Ապրիլ 09, 2025 15:11 Asia/Tehran
  • Իրանի և Հայաստանի սահմանին սկսվել են «խաղաղության զորավարժությունները»

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն ապրիլի 9-10-ը համատեղ զորավարժություն են անցկացնում:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, «Խաղաղության զորավարժությունների» հրամանատար, բրիգադային գեներալ Վալիոլլահ Մադանին Tasnim-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց, որ «Խաղաղության զորավարժությունները» կանցկացվեն երկու երկրների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի միջև, սահմանամերձ Նորդուզ շրջանում։

Բրիգադի գեներալ Վալիոլլահ Մադանին հայտարարել է, որ Իրանի և Հայաստանի սահմանային շրջաններն անվտանգ են և համատեղ զորավարժությունն անցկացվում է մարտական ուժերի պատրաստվածությունը պահպանելու, ահաբեկչության դեմ պայքարելու և կայուն խաղաղություն պահպանելու համար։

 Նա նշել է,   որ զորավարժությունների համար անհրաժեշտ քայլերը նախապես մշակվել են,  հավելել է․ «Այս զորավարժությունն իրականացվում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման նպատակով»։

Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ: