Իարնահայ պատգամավոր. Իրանի և Հայաստանի միջև հարաբերություններն ու կապերն անխզելի են
https://parstoday.ir/hy/news/iran-i231810-Իարնահայ_պատգամավոր._Իրանի_և_Հայաստանի_միջև_հարաբերություններն_ու_կապերն_անխզելի_են
Իսլամական խորհրդարանում Սպահանի և հարավային Իրանի հայերի ներկայացուցիչը նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև սահմանն աշխարհի ամենահին միջազգային սահմաններից մեկն է, որն ավելի քան հինգ հազար տարվա պատմություն ունի, հավելելով. «Այս սահմանը խորհրդանշում է երկու ազգերի միջև խորը մշակութային, անվտանգային և պատմական անխզելի կապը»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 26, 2025 09:24 Asia/Tehran
  • Իարնահայ պատգամավոր. Իրանի և Հայաստանի միջև հարաբերություններն ու կապերն անխզելի են

Իսլամական խորհրդարանում Սպահանի և հարավային Իրանի հայերի ներկայացուցիչը նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև սահմանն աշխարհի ամենահին միջազգային սահմաններից մեկն է, որն ավելի քան հինգ հազար տարվա պատմություն ունի, հավելելով. «Այս սահմանը խորհրդանշում է երկու ազգերի միջև խորը մշակութային, անվտանգային և պատմական անխզելի կապը»։

«Սոբհե Մաջլես» կայքին տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի և Հայաստանի քաղաքակրթական ընդհանուր պատմությանը, Գեղարդ Մանսուրյանը հավելել է. «Մինչև Կովկասյան տարածաշրջանում նորաստեղծ հանրապետությունների ձևավորումը, Իրանի և Հայաստանի միջև սահմանը գոյություն ուներ որպես երկու ազգերի միջև քաղաքակրթական հաղորդակցման ուղի: Սա վկայում է Կովկասյան տարածաշրջանում Իրանի ռազմավարական կարևորության մասին»։ 
Բարձր գնահատելով ԻԻՀ պաշտոնյաների դիրքորոշումը սահմանների պաշտպանության և «Զանգեզուրի միջանցքի» նման պառակտիչ ծրագրերին դեմ լինելու հարցում, Մանսուրյանը նշել է, որ դա վկայում է Իրանի կողմից տարածաշրջանի աշխարհաքաղաքական պայմանների խորը ըմբռնման մասին։ 
Իրանի և Հայաստանի միջև մշակութային և կրթական հարաբերությունները
 Անդրադառնալով երկու երկրների միջև մշակութային հարաբերություններին՝ Մանսուրյանը նշել է. «Ներկայումս Հայաստանում ավելի քան 17 դպրոցներում պարսկերենը դասավանդվում է որպես երկրորդ լեզու: Անցյալ տարի պարսկերեն գրքերի մոտ 5000 հատոր է մուտք գործել հայկական կրթական համակարգ։ Բացի այդ, Իրանի արտաքին գործերի նախարար դոկտոր սեյեդ Աբբաս Արաղչիի հեղինակած գիրքը թարգմանվել է հայերեն և մեծ  ընդունելության է արժանացել Հայաստանում»։ 
Նրա խոսքով. «Պատմության ընթացքում երկու երկրների ժողովուրդների կյանքը միահյուսված է եղել, և մենք պետք է պահպանենք ու ամրապնդենք այս խորը կապերը»։