Քանի՞ ներկայացուցիչ ունեն փոքրամասնություններն Իրանի խորհրդարանում
ԻԻՀ Սահմանադրության համաձայն, կրոնական փոքրամասնությունները հարգվում են օրենքի սահմաններում, ազատ են կատարել իրենց կրոնական արարողությունները և անձնական հարցերում գործել իրենց կրոնի համաձայն։
Իրանի 11-րդ խորհրդարանում հյուսիսային իրանահայությանը ներկայացրել է Արա Շահվերդյանը, որը 12-րդ խորհրդարանում ընտրվել է մոտ 80 տոկոս ձայներով։
Ռոբերտ Բիգլարյանը ներկայացրել է Իրանի հարավի հայերին 11-րդ խորհրդարանում։ 12-րդ խորհրդարանում հարավային իրանահայության ներկայացուցիչ է ընտրվել Գեղարդ Մանսուրյանը։
Շարլի Անուե Թեքին, ով ներկայացնում էր ասորի և քաղդեացի իրանցիներին, ձայների 90 տոկոսով ընտրվել է 12-րդ խորհրդարանի պատգամավոր։
Հրեաները 12-րդ խորհրդարանում իրենց ներկայացուցիչ են ընտրել Հոմայուն Սամեհին, ով ներկա էր նաև 11-րդ խորհրդարանում։
Իրանի զրադաշտական համայնքը 11-րդ խորհրդարանում ներկայացրել է Էսֆանդիար Էխտարին։ 12-րդ խորհրդարանում հրեաների ներկայացուցիչ է ընտրվել տիկին Բեհշիդ Բախարդը։