Չինաստան․ ԱՄՆ-ն սպառնում է միջազգային կարգին
https://parstoday.ir/hy/news/world-i241178-Չինաստան_ԱՄՆ_ն_սպառնում_է_միջազգային_կարգին
Անդրադառնալով Վենեսուելայի վրա ԱՄՆ հարձակմանը և այդ երկրի նախագահի առևանգմանը, Չինաստանը հայտարարել է, որ այդ գործողությունը Նահանգների ագրեսիվ բնույթի հստակ ապացույց է:
(last modified 2026-01-06T14:52:23+00:00 )
Հունվար 04, 2026 18:12 Asia/Tehran
  • Չինաստան․ ԱՄՆ-ն սպառնում է միջազգային կարգին

Անդրադառնալով Վենեսուելայի վրա ԱՄՆ հարձակմանը և այդ երկրի նախագահի առևանգմանը, Չինաստանը հայտարարել է, որ այդ գործողությունը Նահանգների ագրեսիվ բնույթի հստակ ապացույց է:

Պեկինը հստակորեն հայտարարել է, որ Վաշինգտոնը ոչ միայն կանոնների վրա հիմնված կարգի պաշտպան չէ, այլև ինքն է դարձել դրա ամենակարևոր խախտողներից և սպառնալիքներից մեկը: Չինաստանի տեսանկյունից, անկախ երկրի դեմ ԱՄՆ գործողությունները ցույց տվեցին, որ ուժի տրամաբանությունը դեռևս գերիշխում է նրա արտաքին քաղաքականության մեջ, և որ միջազգային իրավունքի սկզբունքները կիրառվում են միայն այն դեպքում, երբ դրանք համապատասխանում են ԱՄՆ շահերին:
Չինական լրատվամիջոցների և պաշտոնյաների վերլուծությունը ենթադրում է, որ Միացյալ Նահանգները տարիներ շարունակ փորձել է ներկայանալ որպես համաշխարհային կարգի դատավոր՝ հենվելով ռազմական և տնտեսական ուժի վրա, բայց գործնականում, շրջանցելով միջազգային ինստիտուտները և անտեսելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, այն տարածել է անկայունություն և անապահովություն: Վենեսուելայի վրա հարձակումը, առանց Անվտանգության խորհրդի թույլտվության, համարվում է այս միջամտողական և ագրեսիվ մոտեցման կոնկրետ օրինակ:
Հղում անելով  «Շին հուա» լրատվական գործակալությանը և Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, Pars Today-ը հայտնում է, որ Պեկինը ԱՄՆ-ի գործողությունները համարել է միջազգային իրավունքի ակնհայտ խախտում և պահանջել է Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ անհապաղ ազատ արձակումը: Հայտարարության մեջ ասված է, որ ինքնիշխան պետության դեմ ուժի անխոհեմ կիրառումը ուղղակի սպառնալիք է տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության և անվտանգության համար:
Չինաստանի կարծիքով, ԱՄՆ-ի գործողությունները չեն սահմանափակվում միայն Վենեսուելայով և այդ երկիրն և ունի ռազմական միջամտությունների, միակողմանի պատժամիջոցների և քաղաքական ճնշման երկար պատմություն աշխարհի տարբեր մասերում՝ Իրաքից և Լիբիայից մինչև Պանամա և Գրենադա: Այս քաղաքականության շարունակականությունը մեծացրել է Վաշինգտոնի նկատմամբ համաշխարհային անվստահությունը և ավելի շատ երկրների մղել դեպի բազմաբևեռ կարգ: Պեկինը պնդում է, որ համաշխարհային կայունությունը պահպանելու միակ ճանապարհը երկրների ինքնիշխանությունը հարգելն ու ուժի քաղաքականությունից հրաժարվելն է, որից Միացյալ Նահանգները մինչ այժմ հեռու է մնացել: