Իրանը և Ռուսաստանը նպատակ ունեն համագործակցել արհեստական բանականության, քվանտային և ֆոտոնիկայի ոլորտներում
(last modified Sun, 04 May 2025 07:03:05 GMT )
Մայիս 04, 2025 10:33 Asia/Tehran
  • Աջից՝ Իրանի փոխնախագահ Հոսեյն Աֆշին
Ձախից՝ Ռուսաստանի նախագահի հատուկ օգնական Անդրեյ Ֆուրսենկո
    Աջից՝ Իրանի փոխնախագահ Հոսեյն Աֆշին Ձախից՝ Ռուսաստանի նախագահի հատուկ օգնական Անդրեյ Ֆուրսենկո

Գիտության, տեխնոլոգիաների և գիտահեն տնտեսության գծով ԻԻՀ փոխնախագահը Ռուսաստանի նախագահի գիտության և տեխնոլոգիաների գծով հատուկ օգնական Անդրեյ Ֆուրսենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը զգալի առաջընթաց է գրանցել արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում և, չնայած համակարգչային ենթակառուցվածքների ոլորտում սահմանափակ ներդրումներին, ստեղծել է համապատասխան ենթակառուցվածքներ այս ոլորտում և պատրաստել մասնագետ կադրեր։

Հոսեյն Աֆշինն ընդգծել է տարբեր մասնագետների և տեխնոլոգիական ոլորտների միջև համագործակցության կարևորությունը՝ ասելով. «Արհեստական բանականության զարգացման գործում արդյունավետ է  ոչ միայն ծրագրավորողների աշխատանքն, այլ նաև տարբեր գիտությունների և տեխնոլոգիաների միջև արդյունավետ հաղորդակցությունը»։
Ռուսաստանի նախագահի օգնականը  ողջունել է Իրանի հետ համագործակցության առաջարկները և ընդգծել բարդ խնդիրներ լուծելու և գործընթացները օպտիմալացնելու համար ԱԲ-ից օգտվելու  անհրաժեշտությունը։
Նա նշել է․ «Արհեստական բանականությունը դարձել է օրվա գլոբալ հարցերից մեկը և, ճիշտ պլանավորման դեպքում, կարող է ապահովել նորարարական լուծումներ»։