Իմամ Խամենեի. Իսլամական Ումմայի համար չկա ավելի մեծ օգուտ, քան միասնությունը
-
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդը Հաջջի ուխտագնացության կազմակերպիչների և մի խումբ ուխտավորների հետ հանդիպման ժամանակ
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդը Հաջջի պարտականությունը սահմանելու Աստծո նպատակն անվանել է մարդկության կառավարման ամբողջական և առաջնորդող մոդել ներկայացնելը։
Մեծարգո առաջնորդը հավելել է․-Այս պարտավորության արտաքին ձևն ամբողջությամբ քաղաքական է, իսկ դրա բաղադրիչների բովանդակությունը հոգևոր է՝ ամբողջ մարդկության շահերն ապահովելու համար։ Եվ այսօր Իսլամական ումմայի ամենամեծ օգուտը «միասնությունն ու սիներգիան» է իսլամական աշխարհի խնդիրները լուծելու համար։ Եթե այս միասնությունը լիներ, Գազայի և Եմենի դեպքերը տեղի չէին ունենա։
Կիրակի օրը, Հաջջի ուխտագնացության կազմակերպիչների և մի խումբ ուխտավորների հետ հանդիպման ժամանակ, Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդը ցավակցություն հայտնելով Բանդար Աբբասի Ռաջայի նավահանգստի դեպքի ընթացքում զոհվածների հարազատներին, և նրանց տոկունության մաղթելով ասել է․-Աստված մարդուն պարգևատրում է հազարապատիկ ավելի արժեքավոր վարձատրությամբ, այն համբերության համար, որ նա ցուցաբերում է տարբեր իրավիճակներում:

Նա նշեց, որ տարերային և անբնական աղետների ժամանակ հաստատություններին հասցված վնասը կարելի է փոխհատուցել այլ կառույցների ջանքերով և հնարավորություններով, սակայն իրենց հարազատներին կորցրած ընտանիքների տառապանքը սրտաճմլիկ է և նրանց կորուստը ողբերգություն է բոլորի համար։
Բացատրելով Հաջջի ճանաչողական ասպեկտները, մեծարգո առաջնորդն այն անվանեց միակ պարտավորությունը, որի ձևն ու կազմը 100%-ով քաղաքական են. Քանի որ այս արարողությունն ամեն տարի նույն ժամանակում միավորում է մարդկանց մեկ վայրում՝ կոնկրետ նպատակների համար, և այս աշխատանքի բնույթը քաղաքական է:

Իմամ Խամենեին նշել է, որ Հաջջի քաղաքական ձևից բացի, դրա բաղադրիչների բովանդակությունը 100%-ով հոգևոր է, և յուրաքանչյուրն ունի խորհրդանշական և ուսանելի անդրադարձ մարդկային կյանքի տարբեր խնդիրներին ու անհրաժեշտություններին:
Նա իսլամական ումմայի մասնատումը նախապայման համարեց գաղութատերերի, Ամերիկայի, Սիոնիստական ռեժիմի և այլ ծայրահեղականների շահերն ու նկրտումները ազգերին պարտադրելու համար և հավելեց.-Իսլամական ումմայի միասնության դեպքում իսլամական երկրների միջև անվտանգությունը, առաջընթացը և սիներգիան և միմյանց ցուցաբերվող օգնությունը հնարավոր կլինի, և Հաջջի ուխտագնացությանը պետք է դիտարկել այս տեսանկյունից:

Իրանի Հաջջի և ուխտագնացության կազմակերպության ղեկավարի խոսքով, այս տարի 123 թռիչքային կայաններից 86 հազար իրանցիների մասնակցությամբ 574 խմբեր Հաջջի ուխտագնացության համար կմեկնեն Սաուդյան Արաբիա։