Ֆեթր տոնի աղոթքը կկատարի Իսլամական հեղափոխության առաջնորդը
https://parstoday.ir/hy/news/iran-i230720
Pars Today - Իրանի ուրբաթ օրյա աղոթապետների քաղաքականության խորհրդի խոսնակը հայտարարել է. «Ֆեթր տոնի աղոթքի արարողությունը տեղի կունենա Թեհրանում, ԻԻՀ առաջնորդի գլխավորությամբ և Իմամ Խոմեյնիի մեծ մզկիթում, ժողովրդի տարբեր խավերի բուռն ներկայությամբ»:
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Մարտ 27, 2025 16:08 Asia/Tehran
  • Ֆեթր տոնի աղոթքը կկատարի Իսլամական հեղափոխության առաջնորդը

Pars Today - Իրանի ուրբաթ օրյա աղոթապետների քաղաքականության խորհրդի խոսնակը հայտարարել է. «Ֆեթր տոնի աղոթքի արարողությունը տեղի կունենա Թեհրանում, ԻԻՀ առաջնորդի գլխավորությամբ և Իմամ Խոմեյնիի մեծ մզկիթում, ժողովրդի տարբեր խավերի բուռն ներկայությամբ»:

Ինչպես հաղորդում է Pars Today-ը, որը մեջբերում է ԻՌՆԱ-ն, Իրանի ուրբաթ օրյա աղոթապետների քաղաքականության խորհրդի խոսնակ Ալի Նուրին ասաց. «Շավվալի կիսալուսնի դիտումից և Ֆեթր տոնի հայտարարությունից հետո, հաջորդ շաբաթվա ընթացքում, ըստ նախատեսված ծրագրի, աղոթքը կկատարվի առավոտյան ժամը 08:00-ին, իսկ մզկիթը բաց կլինի առավոտյան ժամը 4-ից»: