Փեզեշքիան. Իրանցի կանայք կանգնած են աշխարհի գագաթներին
https://parstoday.ir/hy/news/iran-i250826-Փեզեշքիան._Իրանցի_կանայք_կանգնած_են_աշխարհի_գագաթներին
Իրանի նախագահը, անդրադառնալով Նագոյայի 2026 թվականի Ասիական խաղերում իրանցի մարզուհիների փայլուն ելույթներին, ասել է. «Որտեղ կա հնարավորություն, ծրագիր և վստահություն, իրանցի կանայք ունեն աշխարհի գագաթներին կանգնելու կարողություն»։
(last modified 2026-10-03T12:30:57+00:00 )
Հոկտեմբեր 03, 2026 15:59 Asia/Tehran
  • Փեզեշքիան. Իրանցի կանայք կանգնած են աշխարհի գագաթներին

Իրանի նախագահը, անդրադառնալով Նագոյայի 2026 թվականի Ասիական խաղերում իրանցի մարզուհիների փայլուն ելույթներին, ասել է. «Որտեղ կա հնարավորություն, ծրագիր և վստահություն, իրանցի կանայք ունեն աշխարհի գագաթներին կանգնելու կարողություն»։

Հղում անելով Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը՝ Pars Today-ը հաղորդել է, որ Մասուդ Փեզեշքիանը X սոցիալական ցանցում իրանական պատվիրակության կողմից 45 մեդալի նվաճումը համարել է երկրի երիտասարդության ներուժի նշան։
Իրանի Կանանց և ընտանիքի հարցերով փոխնախագահ Զահրա Բեհրուզազարն էլ ասել է, որ իրանցի աղջիկները պատմական ռեկորդ են սահմանել՝ Նագոյայում նվաճելով երեք ոսկե մեդալ։
Իրանական պատվիրակությունը Նագոյայի Ասիական խաղերի աղյուսակում զբաղեցնում է վեցերորդ տեղը՝ 15 ոսկե, 17 արծաթե և 13 բրոնզե մեդալներով՝ ընդհանուր առմամբ 45 մեդալով։