Իսլամական հեղափոխության առաջնորդ. Արևմուտքի երկակի ստանդարտները հակասում են իսլամական արժեքներին
(last modified Sun, 09 Mar 2025 10:26:17 GMT )
Մարտ 09, 2025 13:56 Asia/Tehran
  • Իսլամական հեղափոխության առաջնորդ. Արևմուտքի երկակի ստանդարտները հակասում են իսլամական արժեքներին

Pars Today- Իսլամական հեղափոխության առաջնորդը հայտարարել է, որ ԻԻՀ կառույցը հիմնված է Ղուրանի սկզբունքների ու իդեալների, չափանիշների ու նպատակների վրա: Նա նշել է․ «Մենք չենք կարող ապավինել արևմտյան սկզբունքներին և չափանիշներին, քանի որ դրանք դեմ են իսլամական արժեքներին»:

Շաբաթ օրը, մի խումբ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, այաթոլլահ Խամենեին անդրադարձել է արևմտյան քաղաքակրթության խայտառակությանը՝ արևմտյան գաղութատիրությանը, ժողովուրդների ռեսուրսների թալանին, համատարած ջարդերին, մարդու և կանանց իրավունքների վերաբերյալ կեղծ պնդումներին։
Առաջնորդը նշել է, որ Արևմուտքում տեղեկատվության ազատության մասին պնդումները  չեն համապատասխանում իրականությանը, որպես օրինակ նշելով այն փաստը, որ սոցիալական ցանցերում արգելված է գրել  նահատակ գեներալ Սոլեյմանիի, նահատակ սեյեդ Հասան Նասրալլահի, նահատակ Հանիեյի և մի քանի այլ նշանավոր մարդկանց անունները, և անհնար է բողոքել Պաղեստինում ու Լիբանանում սիոնիստների հանցագործությունների դեմ:
Այաթոլլահ Խամենեին անդրադարևձել է նաև  Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ արևմտյան ԶԼՄ-ների տարածած կեղծ տեղեկատվությանը և ասել. «Այս լրատվամիջոցներից ո՞րն է նշում Իրանում գրանցված գիտական առաջընթացների,  հասարակական հավաքների և իսլամական ժողովրդի ու համակարգի հաջողությունների մասին: Մինչդեռ թույլ կողմերը տասնապատկվում են»:

Նշելով, որ չնայած չարակամների հակաքարոզչությանը, Իրանի ժողովուրդը առաջընթաց է գրանցել, առաջնորդը հավելել է․ «Եթե համակարգի պաշտոնյաները ճիշտ ճանապարհով գնան՝ պահպանելով համակարգի ինքնությունն ու կառուցվածքը, նրանք կարող են օրինակ դառնալ տարբեր ազգերի և նույնիսկ որոշ երկրների կառավարությունների համար»։
Այաթոլլահ Խամենեին ասել է․ «Բանակցությունների միջոցով դիմացի կողմը ցանկանում  է ճնշում գործադրել հասարակական կարծիքի  վրա»։
Գոհունակություն հայտնելով ԱԳՆ ակտիվ աշխատանքի կապակցությամբ, առաջնորդն ասել է․ «Որոշ օտարերկրյա կառավարություններ և կռվարար գործիչներ պնդում են բանակցություններ անցկացնելու վրա։ Մինչդեռ նրանց նպատակը ոչ թե հարցերը լուծելն է, այլ իրենց պայմանները  պարտադրելը։ Եվ եթե մեք ընդունենք, նրանք գոհ կմնան։ Սակայն եթե մերժենք, մեզ կմեղադրեն բանակցություններից հրաժարվելու մեջ»։  

Նա հավելել է․ «Նրանք ցանկանում են հասարակության մոտ կասկած առաջացնել, թե ինչո՞ւ Իրանը չի ցանկանում բանակցել՝ չնայած բանակցությունների պատրաստակամության մասին իրենց հայտարարությանը, մինչդեռ իրենց նպատակը ոչ թե բանակցություններն են, այլ գերիշխանությունն ու իրենց պայմանների պարտադրումը»։
Անդրադառնալով Եվրոեռյակի այն հայտարարությանը, թե Իրանը չի կատարում ՀԳՀԾ-ով  ստանձնած միջուկային պարտավորությունները՝ այաթոլլահ Խամենեին ասել է. «Նրանք չկատարեցին իրենց պարտավորությունը առաջին իսկ օրվանից, և այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ ՀԳՀԾ-ից,  խոստացան փոխհատուցել Իրանի կրած վնասը, սակայն չկատարեցին իրենց խոստումը»։
 Իսլամական հեղափոխության առաջնորդը եվրոպացիների՝ իրենց ստանձնած պարտավորություններից հրաժարվելը և Իրանին խախտումներիման մեջ մեղադրելը համարել է նրանց  անսահման ամբարտավանությաննշան, հավելելով․ «Ժամանակի իշխանությունը մեկ տարի հանդուրժեց իրավիճակը, իսկ հետո Իսլամական Խորհրդարանը որոշում ընդունեց, քանի որ այլ ճանապարհ չկար։ Եվ հիմա էլ, ուժի և ահաբեկման դեմ այլ տարբերակ չկա»: