Գեներալ-մայոր Բաղերի. Իրանի դեմ ցնակացած սպառնալիք անպատասխան չի մնա
Pars Today - Գեներալ-մայոր Բաղերին, ընդգծելով, որ Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են պաշտպանելու ազգային շահերը և Պարսից ծոցը, հայտարարել է. «Իրանի դեմ ուղղված ոչ մի սպառնալիք անպատասխան չի մնա»։
ԻԻՀ ԶՈւ ԳՇՊ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին, կիրակի օրը Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգում զինված ուժերի մարտական և օպերատիվ ստորաբաժանումներ կատարած այցի ժամանակ ասել է. «ԻԻՀ ԶՈւ-երը լիովին պատրաստ են ցանկացած իրավիճակի համար: Գեներալ-մայոր Բաղերին հայտարարել է. «Դեպի Պարսից ծոց, Հորմուզի նեղուց և Օմանի ծով այս ուղևորության հիմնական նպատակն է՝ գնահատել տարածաշրջանի օպերատիվ կարգավիճակը, ինչպես նաև ԻԻՀ ԶՈւ-երի, հատկապես Բանակի ռազմավարական նավատորմի և ԻՀՊԿ պատրաստվածության մակարդակը՝ Իրանի տարածքային ջրերը, միջազգային ջրերը և ազգային ռեսուրսները պաշտպանելու հարցում»:
ԻԻՀ ԶՈւ ԳՇՊ-ը հավելել է. «Այս ուղևորության ընթացքում տեղի կունենան անհրաժեշտ դաշտային ստուգումներ՝ տարբեր օպերատիվ ծրագրերի իրականացմանը նախապատրաստվելու համար, և որ Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են ցանկացած իրավիճակի ու ոչ մի սպառնալիք անպատասխան չի մնալու»: