Ղարիբաբադի. Ուրանի հարստացման իրավունքը մեր վերջնական կարմիր գիծն է
Pars Today - Արտաքին գործերի նախարարության իրավական և միջազգային հարցերով փոխնախարարը, ի պատասխան սոցիալական ցանցի մի օգտատիրոջ մտահոգությունների, գրել է. «Ուրանի հարստացման իրավունքը մեր վերջնական կարմիր գիծն է։ Հարստացման գործընթացում որևէ դադարեցում չի ընդունվում»։
ParsToday-ն, հղում անելով IRNA-ին, հայտնել է, որ արտաքին գործերի նախարարության իրավական և միջազգային հարցերով փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին, ի պատասխան սոցիալական ցանցի մի օգտատիրոջ մտահոգությունների, գրել է. «Մեր բանակցային կողմերը շատ լավ գիտեն, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի զիջի այն ձեռքբերումը, որին հասել է նահատակների արյանբ ու բարձր գնով»:
Փոխարտգործնախարարը շեշտեց. «Ուրանը հարստացնելու իրավունքը մեր վերջնական կարմիր գիծն է։ Հարստացման գործընթացում որևէ դադարեցում չի ընդունվում»։
Ավելի վաղ X ցանցի մի օգտատեր գրել էր. «Պարոն Ղարիբաբադի, չլինի հանկարծ ընդունեք ուրանի հարստացման դադարեցումը ցանկացած աստիճանի ու ցանկացած ժամկետով։ Վստահ եղեք, որ Ամերիկան հավատարիմ չէ նման խոստումներում»։