Գոնդիշապուրը՝ աշխարհի առաջին համալսարանը Իրանի Խուզեստան նահանգի սրտում
(last modified Tue, 03 Jun 2025 14:45:58 GMT )
Հունիս 03, 2025 18:15 Asia/Tehran
  • Գոնդիշապուրը՝ աշխարհի առաջին համալսարանը Իրանի Խուզեստան նահանգի սրտում

Pars Today-Դեզֆուլի հարավ-արևելքից 17 կիլոմետր հեռավորության վրա,  Խուզեստանի հյուսիսային հարթավայրերի սրտում, գտնվում են Գոնդիշապուր  հին քաղաքի ավերակները. քաղաք, որը մի ժամանակ հայտնի էր որպես հին աշխարհի գիտական ​​և մշակութային ամենաառաջադեմ կենտրոններից մեկը: Քաղաքը հիմնադրվել է մ.թ. 3-րդ դարում՝ Սասանյան թագավոր Շապուր I-ի հրամանով՝ «Վահ անտիո շապուր» անվամբ, որը նշանակում է «Շապուրը ավելի լավն է Անտիոքից»։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը, 260 թվականին, Եդեսիայի ճակատամարտում Շապուհ I-ի տարած հաղթանակից հետո, հազարավոր հռոմեացի գերիներ, այդ թվում՝ կայսր Վալերիանոսը, տեղափոխվեցին Իրան: Շապուհը, հմայված Անտիոքի գեղեցկությամբ, որոշեց նմանատիպ քաղաք կառուցել Իրանում: Հռոմեացի գերիների օգնությամբ և Հիպոդամյան ոճի օգտագործմամբ՝ Նիլաթի շրջանում ձևավորվեց մի քաղաք՝ հատող փողոցներով, կանոնավոր բուլվարներով և բազմահարկ շենքերով:

Գոնդիշապուրը ռազմական ամրոցից արագորեն վերածվեց Սասանյանների գիտական ​​և բժշկական կենտրոնի: Շապուհ I-ը, հունարեն տեքստերը պահլավերեն թարգմանելու հրաման տալով, հիմնադրեց մեծ դպրոց, որն իր գագաթնակետին հասավ Խոսրով Անուշիրվանի գահակալության օրոք: Այս ժամանակահատվածում մեծ հիվանդանոցի և կրթական կենտրոնի կառուցումը Գոնդիշապուրը դարձրեց գիտական ​​​​մոդել՝ հին աշխարհի համար:

Գոնդիշապուրը՝ աշխարհի ամենահին համալսարանը

Այս քաղաքը համարվում է աշխարհի առաջին համալսարանական կենտրոնը, որտեղ բժշկությունը դասավանդվել է ակադեմիական ձևով և հիմնված է եղել Հիպոկրատի բժշկության վրա: Գոնդիշապուրի համալսարանը  տարբեր ազգերի ներառյալ նեստորականների, հնդիկների գիտնականներ  և հույն փիլիսոփաներ ներգրավելով, դարձել է համաշխարհային գիտելիքների փոխանակման կենտրոն:

Այս համալսարանում փիլիսոփայական, բժշկական, պատմական և գրական աշխատություններով ստեղծվել է  հսկայական գրադարան: Այնտեղ պահվել և դասավանդվել են Պլատոնի, Արիստոտելի, ստեղծագործությունները,«Քալիլա և Դիմնա», «Հեզար Դասթան», «Սինդբադնամե», «Վիս և Ռամին» խորագրերով գրքերը: Այս կենտրոնի շրջանավարտները նաև մեծ դեր են ունեցել Բաղդադի Բեյթ ալ-Հիքմայում՝ Իմաստության տանը, և ոմանք կարծում են, որ այս համալսարանը ոգեշնչել է Աբբասյանների ժամանակաշրջանի գիտական ​​​​բարգավաճումը:

Տնտեսական և մշակութային սիրտ

Գոնդիշապուրը ոչ միայն գիտական ​​,այլև կարևոր տնտեսական կենտրոն էր։ Քաղաքում հատվել են Յազկերտ Գ․-ի մետաղադրամները, և ծաղկում են ապրել օծանելիքի, տեքստիլի և թագավորական արդյունաբերությունները։ Բժիշկների, արհեստավորների և մտավորականների ներկայությունը այն դարձրել է  կենսունակ քաղաք։

Անկում և հավերժական ժառանգություն

Միջնադարերի սկզբին և Բաղդադում գիտության կենտրոնացման հետ մեկտեղ Գոնդիշապուրը աստիճանաբար մղվեց երկրորդ պլան։ Սակայն նրա գիտական ​​նվաճումներն ու ժառանգությունը դարեր շարունակ ազդեցիկ մնացին իսլամական քաղաքակրթության մեջ։ Սասանյան  ամենահայտնի  բժիշկներից համարվող Բախտիշու ընտանիքը շարունակեց կարևոր դեր խաղալ այս ժառանգությունը փոխանցելու գործում։

Այսօր քաղաքի միայն լուռ ավերակներն են մնացել Քարուն գետի մոտ, բայց Գոնդիշապուրի անունը դեռևս հպարտությամբ փայլում է մարդկային գիտության և կրթության պատմության մեջ։