Բացահայտեք Իրանը. Հորմոզգանի բնական հրաշալիքները, Իրան
https://parstoday.ir/hy/news/iran-i243126-Բացահայտեք_Իրանը._Հորմոզգանի_բնական_հրաշալիքները_Իրան
Իր յուրահատուկ բնապահպանական բազմազանությամբ՝ սկսած անծայրածիր անապատներից և աղուտներից մինչև մանգրովային անտառներ, մարջանային խութեր և գունագեղ հողեր, Հորմոզգան նահանգը հայտնի է որպես հարավային Իրանի ամենակարևոր բնական զբոսաշրջային կենտրոններից մեկը։ Այս նահանգում մեկտեղված են ծովը, անապատն ու անտառը։
(last modified 2026-02-21T07:14:18+00:00 )
Փետրվար 21, 2026 10:31 Asia/Tehran
  • Բացահայտեք Իրանը. Հորմոզգանի բնական հրաշալիքները, Իրան

Իր յուրահատուկ բնապահպանական բազմազանությամբ՝ սկսած անծայրածիր անապատներից և աղուտներից մինչև մանգրովային անտառներ, մարջանային խութեր և գունագեղ հողեր, Հորմոզգան նահանգը հայտնի է որպես հարավային Իրանի ամենակարևոր բնական զբոսաշրջային կենտրոններից մեկը։ Այս նահանգում մեկտեղված են ծովը, անապատն ու անտառը։

 Pars Today-ի փոխանցմամբ՝ իր բազմազան լանդշաֆտների շնորհիվ, այս նահանգը մեծ ներուժ ունի կայուն զբոսաշրջության զարգացման համար։ Անապատները՝ ավազաբլուրներով և ժայռոտ հարթավայրերով, հարմար տարածք են ստեղծել լուսանկարչության, աստղադիտման և արկածային զբոսաշրջության համար։ 

Ղեշմում և Հորմոզի որոշ հատվածներում, այդ թվում՝ Չահքուհ հովտի շրջակայքում, անապատի և ծովի եզակի հարևանությունն այս տարածաշրջանի ակնառու առանձնահատկություններից մեկն է։

Ղեշմ և Հորմոզ կղզիների աղուտները   ստեղծում են երազային լանդշաֆտներ՝ արտացոլելով արևի լույսը։ Բացի գեղեցկությունից, դրանք ունեն նաև գիտական նշանակություն։ Միևնույն ժամանակ, Ղեշմ, Լաֆտ և Խամիր շրջանների մանգրովային անտառները համարվում են կարևոր էկոհամակարգեր, չվող թռչունների և ջրային կենդանիների բնակավայրեր և  էկոտուրիզմի շատ կարևոր վայրեր։

Քիշի, Ղեշմի և Հենգամի մարջանային խութերը  համարվում են Պարսից ծոցի ծովային գանձեր։ Հորմոզ կղզու գունավոր հողը, մասնավորապես Կարմիր լողափը և Ծիածանի հովիտը,   Իրանի երկրաբանական բազմազանության եզակի դրսևորում և կարևոր դեր են խաղում ներքին և արտասահմանյան զբոսաշրջիկներին գրավելու գործում։