Վենեսուելան «Սիմոն Բոլիվարի անվան մրցանակ» է շնորհել Իրանի հեռուստատեսության հաղորդավարուհուն
https://parstoday.ir/hy/news/iran-i234078-Վենեսուելան_Սիմոն_Բոլիվարի_անվան_մրցանակ_է_շնորհել_Իրանի_հեռուստատեսության_հաղորդավարուհուն
Վենեսուելան «Սիմոն Բոլիվարի» անվան հատուկ մրցանակը շնորհել է Իրանի պետաան ռադիոհեռուստատեսության հաղորդավարուհի «Սահար Էմամիին» և Իրանի ազգային լրատվամիջոցի շենքի վրա «Իսրայելի հարձակման նահատակներին»։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունիս 28, 2025 13:43 Asia/Tehran
  • Վենեսուելան «Սիմոն Բոլիվարի անվան մրցանակ» է շնորհել Իրանի հեռուստատեսության հաղորդավարուհուն

Վենեսուելան «Սիմոն Բոլիվարի» անվան հատուկ մրցանակը շնորհել է Իրանի պետաան ռադիոհեռուստատեսության հաղորդավարուհի «Սահար Էմամիին» և Իրանի ազգային լրատվամիջոցի շենքի վրա «Իսրայելի հարձակման նահատակներին»։

Մրցանակը հանձնել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Լրագրողների ազգային օրը։ Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Իրանի ռադիոհեռուստատեսության շենքերից մեկի վրա հարձակման ժամանակ Էմամին շարունակել է ուղիղ եթերում իր ելույթը՝ չնայած ճգնաժամային պայմաններին, և աշխարհին փոխանցել Իրանի դիմադրության ուղերձը։

Վենեսուելայում Իրանի դեսպան Ալի Չեգինին Էմամիի և նահատակների ընտանիքների անունից ստացել է մրցանակը։ ՄԻջոցառման ժամանակ Մադուրոն բարձր է գնահատել է Իրանի դիմադրությունը, դատապարտել սիոնիստական ​​ռեժիմին ու Միացյալ Նահանգներին և ընդգծել Իրանի ժողովրդի հաղթանակը։ Միջոցառումը ուղիղ հեռարձակվել է Վենեսուելայի հեռուստաալիքներով։