Ի՞նչ է ակնկալում ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցներից
Pars Today-ի հաղորդմամբ ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել՝ Իրանի նավթի վաճառքը կանխելու համար։
Pars Today-ի փոխանցմամբ՝ հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակներում, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը երեքշաբթի օրը պատժամիջոցներ է սահմանել 7 ընկերության և 9 տանկերի նկատմամբ՝ Իրանի նավթի ոլորտի նկատդմամբ սահմանված պատժամիջոցները շրջանցելու գործում ունեցած դերի համար։
Նախարարությունը հայտարարել է. «Որոշումը կայացվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) 2025 թվականի հուլիսի 3-ի պատժամիջոցների վրա, որոնք ուղղված էին Սալիմ Ահմադ Սաիդի ցանցի դեմ»:
Ամերիկացիների պնդմամբ՝ ցանցը մաքսանենգ ճանապարհով տեղափոխել է խառը՝ իրաքյան և իրանական նավթ, և զգալի եկամուտ է ապահովել Իրանի կառավարության համար»։
Նախարարության պնդմամբ. «Այս գործողությունները միասին ցույց են տալիս Վաշինգտոնի հանձնառությունը՝ դադարեցնելու Իրանի կործանարար ազդեցությունն Իրաքի տնտեսության վրա և աջակցություն են Իրանի վրա առավելագույն տնտեսական ճնշման արշավին՝ համաձայն նախագահի Ազգային անվտանգության 2-րդ հրամանագրի: Այս գործողությունը ձեռնարկվում է 13902 գործադիր հրամանագրի (E.O.) համաձայն, որը թիրախավորում է Իրանի տնտեսության որոշակի ոլորտներում, այդ թվում՝ Իրանի նավթի և նավթաքիմիական ոլորտներում գործող անձանց»:
Փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահը հուշագիր ստորագրեց Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը շարունակելու մասին՝ պնդելով, որ պատրաստ է խոսել Իրանի նախագահի հետ։ Սակայն, չնայած Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների հինգ փուլին և Թեհրանի նկատմամբ դիվանագիտական մոտեցման մասին պնդմանը, հունիսի 13-ին, բանակցությունների վեցերորդ փուլից առաջ, Իսրայելը հարձակվեց Թեհրանի և մի շարք այլ քաղաքների, ինչպես նաև Իրանի միջուկային օբյեկտների վրա, որի հետևանքով նահատակվեցին մի խումբ գիտնականներ, զինվորներ և քաղաքացիական անձինք։
Իսկ հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարձակվեց Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտների վրա։ ԻԻՀ զինված ուժերը պատասխանեցին այդ ռազմական ագրեսիաներին: Վաշինգտոնի այս գործողությունը հարձակում էր ՄԱԿ-ի անդամ պետության վրա։ ԱՄՆ գործողությունները լիովին հակասում էին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կանոնակարգերին և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին։
Իսկ հիմա, Իրանի դեմ առավելագույն ճնշման արշավի շրջանակներում և երկրի դեմ պատերազմից հետո, Թրամփի վարչակազմը փորձում է պատժամիջոցների միջոցով դադարեցնել Իրանի նավթի վաճառքը: Կարելի է ասել, որ Իրանի նավթի արտահանման վրա նոր պատժամիջոցներ սահմանելու Միացյալ Նահանգների գլխավոր նպատակը Իսլամական Հանրապետության վրա տնտեսական ճնշումը մեծացնելն ու նրա ֆինանսական ռեսուրսները սահմանափակելն է: Այս միջոցառումները «առավելագույն ճնշման» ռազմավարության մի մասն են, որը նպատակ ունի փոխել Իրանի վարքագիծը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ միջուկային ծրագրի, տարածաշրջանում ամբարտավանության դեմ շարժումների աջակցության և առաջադեմ զենքի, մասնավորապես՝ հրթիռների մշակման ոլորտներում:
ԱՄՆ նոր պատժամիջոցների հիմնական նպատակները
Իրանի նավթային եկամուտների կրճատում․
Արդյունքում կառավարության ռազմական և անվտանգության ծրագրերը ֆինանսավորելու կարողության, ներառյալ զինված ուժերի, Պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարության և Ֆարաջայի ֆինանսավորման սահմանափակում։
Իրանի նավթի վաճառքի խափանում․
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել Իրանի «ստվերային նավատորմի» հետ կապված ընկերությունների, նավերի և անհատների նկատմամբ՝ նավթի արտահանման ոչ պաշտոնական ուղիները փակելու համար։
Պատժամիջոցների շրջանցման կանխարգելում․
Պատժամիջոցների տակ գտնվող ընկերություններից շատերը գտնվում են երրորդ երկրներում, ինչպիսիք են Չինաստանը, ԱՄԷ-ն, Հունաստանը և Մարշալյան կղզիները, որոնք, ըստ Վաշինգտոնի, օգնել են Իրանին խուսափել պատժամիջոցներից։
Իրանի էներգետիկ դիվանագիտության թուլացում․
Նվազեցնելով Իրանի մուտքը համաշխարհային նավթային շուկաները, Միացյալ Նահանգները փորձում է սահմանափակել Իրանի տարածաշրջանային և միջազգային ազդեցությունը։
Ճնշման մեծացում՝ միջուկային բանակցություններին վերադառնալու համար․
Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ այս պատժամիջոցները կարող են Իրանին ստիպել ընդունել իր միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագիր, չնայած Իրանը առայժմ դադարեցրել է բանակցությունները, քանի որ ԱՄՆ-ն խախտել է իր խոստումները։
Իրանի արձագանքը նոր նավթային պատժամիջոցներին
Իրանի արձագանքը սովորաբար ներառում է քաղաքական հայտարարություններ, դիվանագիտական գործողություններ և տնտեսական ազդեցությունները մեղմելու փորձեր։
Պաշտոնական դիրքորոշումներ․
Պատժամիջոցների դատապարտում․
Իրանի պաշտոնյաները, այդ թվում՝ ԱԳՆ-ն, նոր պատժամիջոցները որակել են «անօրինական» և «միջազգային իրավունքի խախտում», ընդգծելով, որ դրանք չեն ազդի Իրանի կամքի վրա։
Իրանը հայտարարել է, որ կշարունակի իր նավթային և տնտեսական քաղաքականությունը և չի դիտարկում պատժամիջոցները որպես խոչընդոտ։
Գործնական քայլեր․
Ասիական գործընկերների հետ համագործակցության ընդլայնում․ Իրանը խորացնում է տնտեսական հարաբերությունները Չինաստանի, Հնդկաստանի և Ռուսաստանի հետ՝ մասամբ մեղմելու պատժամիջոցների ազդեցությունը։
Նավթի վաճառքի այլընտրանքային մեթոդների կիրառում․ Իրանը ներգրավում է միջնորդ ընկերություններ, փոխում փոխադրումների ուղիներ, նավթի վաճառքն իրականացնում ոչ դոլարային արժույթներով։
Նավթամթերքների և քիմիական արդյունաբերության զարգացում․ բԻրանը ներդրումներ է կատարում վերամշակման գործարաններում ու նավթաքիմիական ոլորտում՝ նավթը վերածելով նավթամթերքի, որոնք ավելի հեշտ է արտահանել։
Իրավական և դիվանագիտական քայլեր․ Բողոքների ներկայացում միջազգային կառույցներ, օրինակ՝ ՄԱԿ։
Երկկողմ դիվանագիտության միջոցով Իրանը փորձում է ստանալ այն երկրների աջակցությունը, որոնք դեմ են ԱՄՆ-ի միակողմանիությանը։
Տնտեսական դիմադրողականության ուժեղացում երկրի ներսում․ «Դիմադրողական տնտեսության» քաղաքականության իրագործում՝ նավթային եկամուտներից կախվածությունը նվազեցնելու համար։
Ներքին արտադրության խթանում և ոչ նավթային արտահանման ընդլայնում։
Հարևան երկրների և հակապատժամիջոցային բլոկների հետ փոխգործակցության ամրապնդում․ Իրանը զարգացրել է տնտեսական և քաղաքական կապերը այն երկրների հետ, որոնք դեմ են ԱՄՆ-ի պատժամիջոցային քաղաքականությանը, այդ թվում՝ ԲՐԻԿՍ խմբի որոշ անդամների։
Իրավական քայլեր միջազգային կառույցներում․ Որոշ դեպքերում Իրանը դիմել է միջազգային դատարաններ, օրինակ՝ Միջազգային դատարան, որպեսզի վիճարկի պատժամիջոցների օրինականությունը։