Մեկնարկել է 5000 ՄՎտ հզորությամբ «Իրան Հորմուզ» ատոմակայանի նախագծումը
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը նշել է. «Երկրի ատոմային էներգիայի զարգացման ծրագրերի շարունակության շրջանակներում, «Իրանի Հորմուզ» էլեկտրակայանը՝ 5000 ՄՎտ ատոմային էներգիա արտադրելու հզորությամբ, շուտով կթևակոխի նախագծման և իրագործման փուլ։
Ըստ Iran Press-ի՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևի հետ հանդիպման և փոքրածավալ ատոմակայանների կառուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրման վերաբերյալ Մոհամմադ Էսլամին ասել է. «Ռուսաստան կատարած այցի ընթացքում, քննարկելով առկա համագործակցությունը և երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող թեմաները, մենք կարողացանք լավագույնս օգտագործել Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության հնարավորությունը»։
Նշելով, որ այս այցի ընթացքում ստորագրվել և փոխանակվել են երկու նոր համաձայնագրեր, նա ասաց. «Այս համաձայնագրերից մեկը վերաբերում է փոքրածավալ ատոմակայանների (SMR) կառուցմանը, քանի որ աշխարհը արագ տեմպերով շարժվում է այս ուղղությամբ։ Մենք ևս իրականացրել ենք լայնածավալ ուսումնասիրություններ և հետազոտություններ, նախագծել ենք, ինչպես նաև ունենք անհրաժեշտ արդյունաբերական ներուժ։ Մեզ համար կարևոր էր համագործակցել Ռուսաստանի հետ այս հարցում, և օրակարգում դնել կոնկրետ նախագիծ և իրականացնել այն»։
Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը նշեց. «Ռազմավարական փաստաթղթի հիման վրա այս նախագծի գաղափարը սկսել է մշակվել 2 տարի առաջ, և շուտով առաջիկա օրերին կդառնա պայմանագիր և կթևակոխի նախագծման և սարքավորումների փուլ։ Այս նախագիծը մեզ համար ոսկե հնարավորություն է, որի շրջանակներում մենք կարտադրենք 5000 մեգավատ ատոմային էներգիա»։
Վերջում Իրանի փոխնախագահը ընդգծեց. «Փոքրածավալ ատոմակայանների (SMR) և խոշորածավալ էլեկտրակայանների, մասնավորապես 1200 մեգավատտանոց նոր սերնդի էլեկտրակայանների, զարգացման երկու մեծ ու լայնածավալ քայլերը կլինեն երկրի միջուկային զարգացման առաջատարները, և մենք ականատես կլինենք այս ուղղությամբ խորը վերափոխման»։