Էսլամի. Մենք չենք նահանջի Իրանի միջուկային ծրագրի հարցում
Ատոմային էներգիայի համաշխարհային ֆորումում ունեցած ելույթում Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը լիովին թափանցիկ է, և որ Թեհրանը չի նահանջի այդ հարցում։
Նա ասել է, որ Միացյալ Նահանգներն ու եվրոպացիները շատ լավ գիտեն, որ Իրանի միջուկային ծրագիրը ռազմական նպատակներ չունի։
Հանդիպման ժամանակ իր ելույթում Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար և Իրանի փոխնախագահ Մոհամմադ Էսլամին, անդրադառնալով Ատոմային էներգիայի կազմակերպության ստեղծման 50-ամյակին նվիրված արարողությանը, ասել է. «Իրանական միջուկային արդյունաբերության գիտնականների և մասնագետների 50 տարվա ջանքերը այս հպարտ և խոստումնալից արդյունաբերությունը վերածել են գիտության և տեխնոլոգիայի զարգացման հարցում հաջողության խորհրդանիշի, և չնայած Միացյալ Նահանգների և երեք եվրոպական երկրների կողմից ստեղծված դժվարին և ճնշող խոչընդոտներին, այն կարողացել է հասնել տեխնոլոգիայի և արդյունաբերության գերազանց մակարդակի»։
Էսլամին հավելել է. «Այս մեծ ազգային նվաճումը միշտ բախվել է Միացյալ Նահանգների և այս երեք եվրոպական երկրների թշնամանքի հետ։ Այս թշնամանքի շոշափելի դրսևորումները եղել են հոգեբանական և քաղաքական գործողությունները, պատժամիջոցները, սպառնալիքները, սպանությունները, արդյունաբերական դիվերսիաները և ռազմական գործողությունները, որոնք, իհարկե, չեն սահմանափակվում այս ժամանակահատվածով և ունեն պատմական արմատներ»։
Նրա խոսքով․ «Նրանք լավ գիտեն այս փաստը և անձնական զրույցներում խոստովանում են, որ Իրանի միջուկային ծրագիրը ռազմական նպատակներ չունի։ Նրանք ասում են, որ Իրանը չպետք է ունենա միջուկային արդյունաբերություն։ Այս ճնշումները սկսվել են ավելի քան 50 տարի առաջ»։
Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը նշել է. «Իրանական միջուկային գործն առանց Սիոնիստական ռեժիմի դերակատարության չի բացվել և գործի շրջանակներում կեղծ պատրվակներ ու կեղծ փաստաթղթեր են ներկայացվել։ Նրանք փորձեցին պատժամիջոցներով և առավելագույն ճնշմամբ ծնկի բերել Իրանին, սակայն դա նրանց չհաջողվեց»։
Դիմելով Միացյալ Նահանգներին և Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային, Էսլամին ասել է. «Մի՛ ձգտեք թալանել աշխարհի ժողովուրդների ռեսուրսները, ինչպես դա արեցիք ստրկության և գաղութատիրության ժամանակաշրջանում: Իրանի միջուկային ծրագիրը լիովին թափանցիկ է: Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը, անվտանգության ոլորտում, ձեր հսկայական ճնշմամբ և անվտանգության բյուջեի 80 տոկոսը ծախսելով, ըստ էության հետապնդում է Իրանի ծրագիրը խաթարելու խրագիրը: Իրանի և նրա ծրագրի ուղին լիովին թափանցիկ է, և այն չի նահանջի դրանից»:
Փոխնախագահը նաև նշել է, որ Իրանը կարողացել է «Ռոսատոմի» օգնությամբ ավարտին ահսցնել ուշերի ատոմակայանի անավարտ նախագիծը, որը գերմանական ընկերությունը, սկսել ու կիսատ էր թողել։
Նա նշել է. «Այս էլեկտրակայանը մինչ օրս արտադրել է 72 միլիարդ կիլովատտ ժամ էլեկտրաէներգիա: Երկրորդ և երրորդ բլոկները նույնպես առաջընթաց են ապրում և կկառուցվեն «Ռոսատոմի» հետ համագործակցությամբ»:
Շնորհավորելով Ռուսաստանի ատոմային արդյունաբերությանը ստեղծման 80-ամյակի կապակցությամբ՝ Էսլամին անդրադարձել է «Ռոսատոմ»-ի գործադիր տնօրենի հետ իր հանդիպմանը և ասել. «Երկու երկրների նախագահների կամքով մենք օրակարգում ենք ապագայի ծրագրերը։ Մենք համաձայնեցինք «Ռոսատոմ»-ի հետ համագործակցությամբ Իրանում կառուցել փոքրածավալ փոքրածավալ էլեկտրակայաններ, բացի նոր խոշոր էլեկտրակայաններից»։
Iran Press լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հինգշաբթի օրը Մոսկվայում տեղի է ունեցել Ատոմային էներգիայի համաշխարհային ֆորումի միջազգային գագաթնաժողովը՝ Ռուսաստանի, Բելառուսի, և Եթովպիայի նախագահների, Հայաստանի վարչապետի, Ուզբեկստանի փոխվարչապետի, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի և աշխարհի 100 երկրներից ժամանած մի շարք այլ պաշտոնյաների, փորձագետների մասնակցությամբ։