Արաղչի. Եվրոպական եռյակը չի հաղթի Snapback-ի խաղում
https://parstoday.ir/hy/news/iran-i237430-Արաղչի._Եվրոպական_եռյակը_չի_հաղթի_snapback_ի_խաղում
Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը ՀԳՀԾ-ի անդամ երեք եվրոպական երկրների (Անգլիա, Ֆրանսիա և Գերմանիա) կողմից Snapback մեխանիզմի ակտիվացման գործողությունը անհիմն է համարել թե՝ իրավական և թե՝ քաղաքականա տեսանկյունից ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 26, 2025 12:51 Asia/Tehran
  • Արաղչի. Եվրոպական եռյակը չի հաղթի Snapback-ի խաղում

Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը ՀԳՀԾ-ի անդամ երեք եվրոպական երկրների (Անգլիա, Ֆրանսիա և Գերմանիա) կողմից Snapback մեխանիզմի ակտիվացման գործողությունը անհիմն է համարել թե՝ իրավական և թե՝ քաղաքականա տեսանկյունից ։

Ըստ Pars Today-ի՝ ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ինդոնեզական «Jakarta Post» թերթում հրապարակված գրառման մեջ դատապարտել է երեք եվրոպական երկրների կողմից Snapback-ը ակտիվացնելու գործողությունները. «Այս խաղը սկսելով, Եվրոպական եռյակը բազմաթիվ բացասական հետևանքներ է բերել Եվրոպայի միջազգային հեղինակության  համար։ Այս խաղում երեք եվրոպական երկրները ոչ միայն չեն հաղթի դաշտում, այլև կհեռացվեն ապագա դիվանագիտական ​​գործընթացներից»։

Իրանի ԱԳ նախարարը եվրոպական երեք երկրների այս գործողությունը համարելով  լուրջ սպառնալիք Եվրոպայի միջազգային հեղինակությանը և 2015 թվականի միջուկային համաձայնագրին՝ հավելեց. «Իրենց պարտավորությունները խախտող երկրները չեն կարող օգտվել այն համաձայնագրից, որը նրանք խաթարել են։ Արաղչին ընդգծելով, որ Իրանը երբեք չի զիջի իր ինքնիշխանության, իրավունքների կամ անվտանգության հարցում՝ նշել է. «Եթե վերացված պատժամիջոցները վերադառնան, Իրանը կհամարի, որ իր համագործակցությունը Միջազգային ատոմային էներգիայի գործակալության հետ ավարտված է»։