Փեզեշքյան․Ձգանի մեխանիզմի վերաբերյալ ԱՄՆ-ի պահանջն անընդունելի է
-
ԻԻՀ Մասուդ Փեզեշքյան
Pars Today - Իրանի նախագահը, նշելով, որ մենք աշխարհին լսելի ենք դարձրել Իրանի ժողովրդի և նահատակների արդարացի ձայնը, ասել է. «Մենք ձգանի մեխանիզմի վերաբերյալ համաձայնության չհասանք, քանի որ ամերիկացիների պահանջն անընդունելի է»։
Շաբաթ առավոտյան Նյու Յորքից Թեհրան ուղևորվելուց առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը նշել է. «Հաշվի առնելով, որ աշխարհը կենտրոնացած է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի անցկացման վրա, այս ասամբլեային մասնակցելը և ելույթ ունենալը մեզ համար հնարավորություն էր արտահայտելու մեր դիրքորոշումները։ Մենք փորձեցինք լսելի դարձնել մեր ժողովրդի և նահատակների անարդարության ենթարկվելու և մեր երկրի իրավացիության ձայնը»։
Իրանի նախագահը հավելել է. «Մենք արդյունքի հասանք եվրոպական կողմերի հետ, բայց ամերիկյան մոտեցումը տարբեր է, և բնական է, որ ձգանի մեխանիզմի վերաբերյալ համաձայնության չհասանք, քանի որ ամերիկացիների պահանջն անընդունելի է։ Նրանք պահանջում են, որ մենք նրանց տանք մեր ամբողջ հարստացված ուրանը, իսկ դրա դիմաց մեզ տալիս են երեք ամիս ժամանակ, ինչը ոչ մի կերպ ընդունելի չէ»։