Մեկնաբանություն - Ինչո՞ւ է «Snapback»-ը ձախողվելու
-
Իրանի արտաքին գործերի նախարար՝ Սեյեդ Աբբաս Արաղչի
Pars Today – «Snapback» կամ Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների ավտոմատ վերականգնում անվամբ հայտնի գործընթացը մտել է իրականացման փուլ՝ Անվտանգության խորհրդի վերջին նիստից և Ռուսաստանի ու Չինաստանի կողմից այն հետաձգելու նախագծի մերժումից հետո։
Այնուամենայնիվ, Իսլամական Հանրապետության պաշտոնյաները, այդ թվում՝ Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, ընդգծել են, որ ինչպես Իրանի դեմ ռազմական ճնշումը ձախողվել է, այնպես էլ այս մեխանիզմը դատապարտված է ձախողման: Քաղաքական, տնտեսական և գործադիր ասպեկտների ուսումնասիրությունը ցույց է տալիս, թե ինչո՞ւ Snapback-ը չի կարող հասնել իր նպատակներին:
Համաշխարհային կոնսենսուսի բացակայություն
Պատժամիջոցների վերականգման առաջին պատճառը համաշխարհային կոնսենսուսի բացակայությունն է: Չնայած 2231 բանաձևի շրջանակներում Snapback-ը իրավաբանորեն պարտավորեցնում է բոլոր երկրներին, սակայն փորձը ցույց է տվել, որ դրա իրականացումը կախված է պետությունների քաղաքական կամքից: Ռուսաստանը և Չինաստանը, որպես հիմնական դերակատարներ, հստակորեն դեմ են այս գործընթացին և ոչ միայն չեն ուղեկցելու, այլև ակտիվորեն դիմադրելու են դրան: Այս ճեղքվածքը խոչընդոտելու է միասնական համաշխարհային էմբարգոյի ձևավորումը։
Իրանի տնտեսական դիմադրողականությունը
Երկրորդ գործոնը կապված է տնտեսության ոլորտի հետ։ Արևմուտքը սպասում էր, որ Snapback-ը զգալիորեն կրճատելով արտաքին եկամուտները, Իրանին կստիպի հրաժարվել իր միջուկային ծրագրից։Սակայն վերջին տարիներին Իրանը ստեղծել է տարբեր ցանցեր՝ պատժամիջոցները շրջանցելու համար և կայունացրել է իր նավթի արտահանումը, մասնավորապես դեպի Արևելյան Ասիա։ 2025 թվականի վիճակարգությունը ցույց է տալիս, որ Իրանի նավթի միջին արտահանումը դեպի Չինաստան կազմել է օրական մոտ 1.43 միլիոն բարել, ինչն ապահովում է երկրի արտարժույթի եկամուտների զգալի մասը։ Հետևաբար Snapback մեխանիզմի ակտիվացումը, ի վերջո, կհանգեցնի նավթային զեղչերի աճին, այլ ոչ թե արտահանման դադարեցման։
ՄԱԿ-ի գործիքների սահմանափակումը
Երրորդ խնդիրը վերաբերում է Անվտանգության խորհրդի սահմանափակումներին: Ի տարբերություն Միացյալ Նահանգների, ՄԱԿ-ը չունի երկրորդական պատժամիջոցների գործիք: Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ոչ-ամերիկյան բանկերի և ընկերությունների վրա՝ սպառնալով կտրել դոլարի կամ SWIFT-ի հասանելիությունը, սակայն Անվտանգության խորհուրդը չունի նման հնարավորություն: Հետևաբար, ՄԱԿ-ի պատժամիջոցները ավելի շատ խորհրդանշական կլինեն, քան գործնական։
Իրանի հակադարձ քայլը
Չորրորդ կետը Իրանի արձագանքն է։ Թեհրանը բազմիցս զգուշացրել է, որ Snapback-ի ակտիվացման դեպքում, կնվազեցնի իր համակգործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ։ 2025 թվականի հունիսից ի վեր Գործակալությունը բազմիցս հաղորդել է Իրանի կողմից տեղեկատվության տրամադրման նվազման մասին։ Այսպիսով, Արևմուտքի ճնշման մեծացումը ոչ միայն չի ստեղծի թափանցիկություն, այլև կնվազեցնի մոնիթորինգի մակարդակը։Մի գործընթաց, որը հակասում է Արևմուտքի հավակնած նպատակին՝ այն է Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ վստահությունը։
Քաղաքական ճնշում՝ իրավական լուծման փոխարեն
Այս գործոններից բացի, պետք է հաշվի առնել նաև ներկայիս քաղաքական համատեքստը: Վերջին յոթ տարիների ընթացքում Միացյալ Նահանգները և Եվրոպական եռյակը միակողմանիորեն դուրս գալով ՀԳՀԾ-ից և անվստահության խթանման քայլեր ձեռնարկելով ենթահող ստեղծեցին համաձայնագրի փլուզման համար։ Այժմ Snapback մեխանիզմի ակտիվացման համար նրանց ջանքերն ավելի շատ քաղաքական ճնշման գործիք են, քան իրավական: Փորձը ցույց է տվել, որ Իսլամական Հանրապետությունը չի հանձնվի այս ճնշումներին և կշարունակի իր ուղին՝ հիմնված դիմադրության և հավասար փոխգործակցության վրա:
Ընդհանուր առմամբ Snapback-ը ո՛չ իրավաբանորեն, ո՛չ էլ գործնականում ի վիճակի չէ իրականացնել հետապնդած նպատակները: Համաշխարհային կոնսենսուսի բացակայությունը, Իրանի նավթի արտահանման շարունակականությունը, ՄԱԿ-ի գործադիր գործիքի սահմանափակումը և Թեհրանի հակազդեցությունը՝ բոլորը ցույց են տալիս, որ այս գործընթացը ոչ այլ ինչ է, քան քաղաքական շոու: Հենց այնպես ,որ նշել է Արաղչին, Snapback-ը, ինչպես Արևմուտքի կողմից ռազմական ճնշումը և միակողմանի պատժամիջոցները, դատապարտված է ձախողման։